Դառնության արմատ

Դառնության արմատ

«Զգո՛ւյշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառն արմատ վեր չբուսնի և նեղություն տա, և նրանով շատերը պղծվեն»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.15

Երբ մեր կյանքում ունենք չներում, լցվում ենք զայրույթով և դառնությամբ: Դառնությունը վերաբերում է ինչ-որ բանի, որ դառը կամ սուր համ ունի:

Մենք հիշում ենք, որ երբ Իսրայելի զավակները պատրաստվում էին դուրս գալ Եգիպտոսից, Տերը նրանց ասաց, որ պատրաստեն Զատկի ընթրիք, որը ներառում էր դառը խոտաբույսեր: Ինչո՞ւ: Աստված ցանկանում էր, որ նրանք ուտեին այդ դառը խոտաբույսերը՝ որպես հիշեցում այն դառնության, որ վերապրեցին ստրկության մեջ: Դառնությունն ու ստրկությունը մշտապես քայլում են կողք-կողքի:

Ինչպե՞ս է սկսվում դառնությունը: Այն սկսվում է արմատից, ինչպես Աստվածաշունչն է ասում, դառն արմատից: Դառն արմատն առաջանում է չներման սերմից և մշտապես դառնության պտուղ է բերում:

Դառնությունը հետևանք է այն վիրավորանքների, որոնք ստանում ենք մարդկանցից ու բաց չենք թողնում: Մենք շարունակ մտքում կրկնում ենք դրանք, մինչև որ այնքան են ուժգնանում և բարդանում, որ խորն արմատներ են գցում մեր ներսում: Սովորե՛ք արագ ապաշխարել, որովհետև որքան շուտ անեք դա, այնքան ավելի հեշտ կլինի:


Դառնության արմատը կվարակի մեր ամբողջ էությունը՝ մեր վերաբերմունքը և վարքագիծը, մեր հեռանկարը և մեր փոխհարաբերությունները, հատկապես մեր փոխհարաբերությունն Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon