«Ահա Իմ Խոսքը կրակի նման է (որ լափում է այն ամենը, ինչը չի կարողանում դիմանալ փորձությանը),- ասում է Տերը,- և մուրճի պես, որ կոտրատում է (ամենահամառ դիմադրող)ապառաժը »: —Երեմիա 23.29, AMP
Ի՞նչ ես սովորաբար մտածում, երբ լսում ես «դավանություն» կամ «խոստովանություն» բառը: Շատ մարդիկ հենց սկզբից մտածում են այն սահմանման մասին, որն ունի բացասական հարանշանակություն. ստիպված լինել ընդունելու, որ սխալ բան ես արել: Բայց երբ մենք համաձայնում ենք Աստծո Խոսքի հետ՝ բարձրաձայն «խոստովանելով» այն, արդյունքը միշտ դրական է լինում:
Որքանով ես տեղյակ եմ, մենք չենք կարող Գողիաթին հաղթել փակ բերանով: Երբ Դավիթը պատրաստվում էր կռվի մեջ մտնել հսկա Գողիաթի հետ, նա վազեց դեպի հսկան՝ բարձրաձայն դավանելով, թե իր համոզմամբ ինչպիսին կլինի կռվի վերջնական արդյունքը. «Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի…» (Ա Թագավորաց 17.46):
Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես մենք պետք է մոտենանք մեր կյանքի թշնամիներին: Մենք պետք է բացենք մեր բերանը և խոսենք Աստծո Խոսքը:
Ես խստորեն քաջալերում եմ քեզ ամեն օր բարձրաձայն խոստովանել կամ դավանել Աստծո Խոսքը: Ամեն անգամ, երբ ինչ-որ միտք ես ունենում, որը չի համապատասխանում Աստծո Խոսքին, բարձրաձայն դավանի՛ր Նրա Խոսքի ճշմարտությունը, և դու կհայտնաբերես, որ Խոսքի զորությունը հաղթում է ստին:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Քո Խոսքը զորավոր է…ոչինչ չի կարող դեմ կանգնել նրան: Ամեն անգամ, երբ հայտնվեմ դժվար իրավիճակում, հիշեցրո՛ւ ինձ, որ բարձրաձայն դավանեմ Քո Խոսքը: