Դարձրո՛ւ Աստծուն քո «մեկ բանը»

«Մեկ բան եմ խնդրում Տերից, և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերը…»: —Սաղմոս 27.4

Կյանքը չպիտի խճճված լինի: Հիսուսը չմահացավ, որ մենք ապրենք խճճված, վհատված, թշվառ կյանքով: Հովհաննեսի 10.10-ն ասում է, որ Նա մահացավ մեզ համար, որպեսզի մենք կյանք ունենանք և վայելենք այն: Այն պահին, երբ ամեն բան խճճվում է, դա գողանում է մեր ուրախությունը: Մենք կարիք ունենք սովորելու ինչպես վերջ տալ լարվածությանը և ծայրահեղ զբաղված կյանքով ապրելուն:

Հակառակ ապրելակերպը պարզ կյանքն է: «Պարզ» նշանակում է «մեկ բանից բաղկացած, անխառն»: Աստված ինձ հետ աշխատանք է տարել ավելի պարզ կյանքով ապրելու ուղղությամբ: Նա ցույց է տվել, որ դա անելու միակ ճանապարհը, «մեկ բան» ցանկանալն է:

Աստված պարզապես ցանկանում է, որ մենք Նրանով տարված լինենք: Նա Իր Խոսքում ասում է, որ մենք չենք ժառանգի Իր արքայությունը, եթե չմոտենանք Իրեն շատ պարզ կերպով, ինչպես փոքրիկ երեխա, ու ասենք. «Ես հավատում եմ»:

Դա գրեթե շատ հեշտ է հնչում, ու միգուցե դու ցանկանաս բարդացնել այն…բայց մի՛ արա դա: Աստծո ծրագիրը քեզ համար պարզ է: Այն միգուցե հասու չէ քո ուղեղին, սակայն Աստծո վերաբերյալ ոչ մի բարդ բան չկա, ու Նա չի ցանկանում, որ դու խճճվես: Ե՛կ Նրա մոտ այսօր՝ ասելով. «Ես հավատում եմ»: Դարձրո՛ւ Նրան քո «մեկ բանը»:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ Քեզ: Ես չեմ ուզում բարդություններով բեռնավորված ապրել, ուստի այսօր ես ձգտում եմ պարզության կյանքի՝ Քեզ դարձնելով այն «մեկ բանը», որը փնտրում եմ: Առաջնորդի՛ր այն պարզ ծրագրի մեջ, որ ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon