«Որովհետև Նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.10
Աստված հրաշալի նվեր է տվել ձեզ՝ ազատ կամք: Աստված ընձեռնում է ձեզ հնարավորություն՝ ընդունելու ձեզ այնպիսին, ինչպիսին Նա է ստեղծել, բայց դուք ունեք ազատ կամք և կարող եք հրաժարվել դրանից, եթե ցանկանաք: Ընդունել ինչ-որ բան՝ նշանակում է դիտել այն որպես սովորական, ճիշտ կամ արդարացի:
Մարդիկ մերժում են իրենց, որովհետև չեն կարողանում իրենց ճիշտ տեսնել: Նրանք միայն տեսնում են իրենց թերություններն ու տկարությունները, այլ ոչ թե գեղեցկությունն ու ուժը: Սա անհավասարակշռված վերաբերմունք է, որն անցյալում հաճախ ներշնչվում էր հեղինակավոր մարդկանց կողմից, որոնք կենտրոնանում էին այն ամենի վրա, ինչը թույլ է և սխալ, այլ ոչ թե նրա վրա, ինչն ուժեղ է և ճիշտ:
Ամովսի 3.3-ում կարդում ենք. «Մի՞թե երկուսը կգնան միասին, եթե համաձայնած չլինեն»: Դուք կարող եք քայլել Աստծո հետ. դուք կարող եք մտերիմ լինել Նրա հետ, երբ որոշեք համաձայնել Նրա հետ: Նա ասում է, որ սիրում և ընդունում է ձեզ. հետևաբար, եթե համաձայնեք Նրա հետ, այլևս ստիպված չեք լինի չհավանել կամ մերժել ինքներդ ձեզ: