«Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բան փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի»: —Եբրայեցիների 4.15
Կարևոր է ճիշտ ընտրություններ կատարել հատկապես ցավի, հիասթափության, վհատության և շփոթվածության ժամանակ: Այս ժամանակ է, որ դժվար է ճիշտ ընտրություն կատարել: Երբ իրավիճակները լարված են, բնականում մենք սիրում ենք ընտրել նվազագույն դիմադրության ճանապարհը: Սակայն հենց այս պահերին է, որ ճիշտ ընտրություն կատարելը կարող է մեծագույն ազդեցությունն ունենալ: Որովհետև կյանքում ճիշտ արդունքներ ունենալու համար պետք է կատարել ճիշտը, եթե նույնիսկ մենք այդպես չենք զգում:
Ինձ համար ապշեցուցիչն այն է, որ Հիսուսը գիտի, թե ինչ ենք մենք զգում: Երբ Նա դարձավ մարդկային արարած, պայքարեց այն բոլոր հուսախաբությունների դեմ, որոնց հետ մենք առնչվում ենք: Նա էլ է ցանկացել հանձնվել ու ընտրել հեշտ ճանապարհը, սակայն հաղթահարել և կատարել է դժվար ընտրություններ:
Երբ մենք հոգնում ու փխրում ենք դառնում մեր վճռականության մեջ, կարող ենք վստահությամբ իմանալ, որ ծառայում ենք մի Աստծո, ով գիտի, թե ինչի միջով ենք մենք անցնում: Նա ցանկանում է օգնել մեզ ու տալ Իր շնորհքը, որպեսզի ստիպված չլինենք մեր ուժերով դժվար որոշումներ կայացնել:
Երբ տեսնում ես, որ ընկճված ես կամ հանձնվելու եզրին ես, հիշի՛ր, որ Աստված քեզ հետ է, և Նա հասկանում է: Գտի՛ր ուժ Նրանում՝ դժվար ընտրություններ կատարելու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ և այնքան շնորհակալ, որ Դու հասկանում ես այն ամենը, ինչի միջով ես անցնում եմ ու պայքարում: Երբ գայթակղվեմ ընտրելու նվազագույն դիմադրության ճանապարհը, Քո մեջ ուժ կգտնեմ դժվար ընտրություններ կատարելու համար: