Դո՛ւրս արի կաղապարից

«Սիրելի՛, չարին նմանող մի՛ լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում, Աստվածանից է, և ով որ չարիք է գործում, Աստծուն չի տեսել»: —Գ Հովհաննես 1.11

Երբեմն մարդիկ աշխարհում ցանկանում են, որ մենք նմանվենք իրենց կամ համապատասխանենք իրենց կերպարին: «Համապատասխանել» բառը նշանակում է «նման լինել ձևով կամ բնույթով, վարվել գերիշխող եղանակներին կամ սովորույթներին համապատասխան»:

Հռոմեացիների 12.2-ն ասում է. «Մի կերպարանվե՛ք այս աշխարհի կերպարանքով…»: Իսկ Բ Հովհաննեսի 1.11-ն ասում է չնմանվել չարին, այլ նմանվել Աստծո բարի բաներին:

Մարդիկ միշտ կփորձեն մեզ համապատասխանեցնել իրենց կաղապարին՝ մասամբ իրենց անապահովությունից ելնելով: Նրանք ավելի լավ են զգում, երբ մեկ ուրիշն անում է այն, ինչ իրենք են անում: Շատ քիչ մարդիկ ունեն կարողություն լինելու այն, ինչ կան, ու թույլ տալու, որ մյուսներն էլ լինեն այն, ինչ իրենք կան:

Կարո՞ղ ես պատկերացնել, թե աշխարհը որքան հրաշալի կլիներ, եթե բոլորս այդպես վարվեինք, եթե յուրաքանչյուր մարդ ապահով լիներ այն բանում, թե ով է ինքը, և թողներ, որ մյուսներն էլ այդպես լինեին: Այդ դեպքում մենք չէինք փորձի նմանվել և նմանակել մեկս մյուսին:

Ես ուզում եմ այսօր քաջալերել քեզ հավատալու, որ Դու կարող ես Քրիստոսին ընդօրինակող լինել ու դուրս գալ աշխարհի կաղապարից:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, պահի՛ր ինձ աշխարհի կաղապարին համապատասխանելու թակարդն ընկնելուց: Օգնի՛ր ինձ ընդօրինակելու բարին և ապրելու Քրիստոսի նման:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon