«Որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք. դուք Աստծո մշակությունը՝ Աստծո շինվածն եք»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.9
Հին ուխտում տաճարն Աստծո տունն էր՝ Նրա ժողովրդի՝ Իսրայելի որդիների աղոթքի վայրը: Տաճարն ուներ երեք բաժին, որոնցից մեկը Սրբություն Սրբոցն էր, և այնտեղ Աստծո ներկայությունն էր: Զարմանալիորեն, այսօր մեր նորոգված և սրբված հոգին այն վայրն է, որտեղ բնակվում է Նրա ներկայությունը:
Նոր ուխտում Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո ներկայությունն այժմ հայտնված խորհուրդ է, որն է Քրիստոսը մեզանում՝ «փառքի Հույսը» (Կողոսացիների 1.27): Քանի որ դուք հիմա միացած եք Քրիստոսին, կարող եք մոտ լինել Աստծուն, որովհետև Աստծո կենդանի տաճար եք: Սուրբ Հոգին բնակվում է ձեր մեջ, դուք մի շինություն եք, որը դեռ կառուցվում է, բայցևայնպես, Նրա տունն է, Նրա խորանը: Պողոսը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի քաջալերի մեզ ապրել սուրբ կյանքով, որովհետև մենք Աստծո տաճարն ենք:
Մի ժամանակ Իսրայելի զավակները պետք է գնային առանձնահատուկ վայր և մանրամասն հրահանգներով պաշտամունք կատարեին, բայց այժմ մենք ունենք աննկարագրելի արտոնություն՝ երկրպագելու Աստծուն ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Հետևաբար, մենք կարող ենք կոչվել աղոթքի տուն: