«Իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց Իրենում»: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 2.15
Մարդիկ, որոնց բռնության են ենթարկել, մերժել են կամ լքել, սովորաբար չունեն վստահություն: Այսպիսի անձինք լցված են մեղքի և ամոթի զգացումով և ունեն շատ ցածր ինքնագնահատական: Սատանան գիտի դա և սկսում է իր հարձակումները մարդկային վստահության վրա ամեն անգամ, երբ կարողանում է որևէ բաց դուռ գտնել: Նրա նպատակն է հավատացնել մարդկանց, որ իրենք անհաջողակ են:
Սատանան գիտի, որ առանց վստահության մարդը երբեք քայլ չի անի՝ իրականացնելու այն, ինչ ցանկանում է: Նա չի ուզում, որ դուք իրականացնեք Աստծո ծրագիրը ձեր կյանքի համար: Եթե նա կարողանա հավատացնել, որ դուք անկարող եք, այդ ժամանակ դուք նույնիսկ չեք փորձի որևէ կարևոր բան իրականացնել: Նույնիսկ եթե ջանք գործադրեք, ձախողման վախը կհաստատի ձեր պարտությունը, ինչին, հավանաբար, սպասում էիք հենց սկզբից վստահության բացակայության պատճառով: Սա հաճախ անվանում են «Ձախողման համախտանիշ»: Մարդիկ ձախողվում են սխալ համոզմունքների պատճառով և շարունակում են ունենալ սխալ համոզմունքներ, որովհետև ձախողվում են: Դժվար է իմանալ, թե որն է առաջինը, բայց նրանք հայտնվում են մի ծուղակում, որից կարծես չեն կարողանում դուրս գալ:
Հիսուսը պարտության մատնեց սատանային և խաչի վրա հաղթանակ տարավ, և Նրա հաղթանակը մեր հաղթանակն է: Դուք կարող եք ոչնչացնել ձախողման համախտանիշը, որովհետև դուք ավելի, քան հաղթող եք Քրիստոսով (տե՛ս Հռոմ. 8.37)։