Դուք երբեք մենակ չեք

Դուք երբեք մենակ չեք

«Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն, և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը։ Ամե՛ն»: ՄԱՏԹԵՈՍ 28.20

Աստված ցանկանում է, որ իմանաք, որ դուք երբեք մենակ չեք: Սատանան կփորձի հավատացնել, որ դուք մենակ եք, բայց դա սուտ է: Նա կփորձի խաբել ձեզ՝ ասելով, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչպես եք զգում, բայց դա ճիշտ չէ: Բացի նրանից, որ Աստված ձեզ հետ է՝ շատ հավատացյալներ գիտեն, թե ինչպես եք դուք զգում, ինչի միջով եք անցնում, և հասկանում են, թե ինչ կարող եք դուք վերապրել:

Երբ հետևում եք Աստծուն և հոգևոր առաջընթաց ունենում, սատանան հաճախ չարչարանք է բերում, որպեսզի հիասթափեցնի ձեզ և ստիպի, որ մենակ զգաք: Հիշում եմ, որ տարիներ առաջ Աստված կանչեց ինձ նոր գործունեություն սկսելու, և ես բաժանվեցի շատ մարդկանցից և շատ բաներից, որոնք թանկ էին ինձ համար: Շատ հաճախ մենք պետք է բաց թողնենք հին ճանապարհները, որպեսզի վերցնենք նորը, որ Աստված ունի մեզ համար: Ես հաճախ մենակ էի զգում, մինչ հաստատվում էի կյանքի նոր ընթացքի մեջ, բայց Աստված ինձ հետ էր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին:

Եթե պայքարի մեջ եք մենակության ու ցավի հետ, զորություն ստացեք Աստծուց: Իմացե՛ք, որ Նա ձեզ հետ է, և Նա ձեզ առաջ կտանի: Նա ունի զորություն ձեր սուգը փոխելու ուրախության և մխիթարելու ձեզ վշտի մեջ: Վստահե՛ք Աստծուն ամբողջ սրտով և թույլ մի՛ տվեք, որ սատանան գողանա ձեր նպատակը:


Հուսացե՛ք Աստծո սիրուն և իմացե՛ք, որ Նա միշտ ձեզ հետ է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon