Դուք ունեք զորություն

Դուք ունեք զորություն

«Ահա՛ իշխանություն տվի ձեզ՝ կոխել օձերի և կարիճների վրա և թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»: ՂՈՒԿԱՍ 10.19

Չափից շատ հավատացյալներ թուլասիրտ են, անվճռական և հիվանդ են «Ես չեմ կարող» վերաբերմունքով: Նրանք հոգևոր ուժի պակաս ունեն:

Մենք չպետք է աղաչենք, որ Աստված մեզ զորություն տա: Պարզապես պետք է գիտակցենք և ընդունենք, որ մեզ տրվել է զորություն, այնուհետև քայլենք այդ զորության մեջ: Մենք կարող ենք ձևավորել և պահպանել «զորության գիտակցություն»՝ զորությամբ զինված, հարձակողական վերաբերմունք:

Աստված տվել է մեզ հոգևոր զորություն հոգևոր պատերազմի համար: Հոգևոր զորությունն արձակվում է այն ժամանակ, երբ մեր հավատքն ամուր է: Երբ քայլում ենք առ Աստված հավատքով, մենք կարող ենք յուրաքանչյուր իրավիճակին մոտենալ հաղթական վերաբերմունքով:

Մեզնից կբխի վստահության վերաբերմունք, երբ իմանանք, թե ով ենք մենք Քրիստոսում, որքան մտերիմ է Նա ցանկանում լինել մեզ հետ, և ճանաչենք այն զորությունը, որ, համաձայն Աստվածաշնչի, մերն է հավատքով:

Ցանկանո՞ւմ եք լինել հզոր հավատացյալ: Փորձե՛ք ձեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակին մոտենալ պարզ, մանկական հավատքով՝ հավատալով, որ Աստված բարի է, որ Նա ունի բարի ծրագիր ձեր կյանքի համար, և որ Նա գործում է ձեր իրավիճակում:


Դուք ունեք Հիսուսի անվան զորությունը և իշխանությունը: Քայլե՛ք Նրա հաղթական անվան զորությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon