Դուք ունեք հոգևոր «լիազորագիր»

Դուք ունեք հոգևոր «լիազորագիր»

«Բայց Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե՝ լավ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ. բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.7

Որքա՜ն հրաշալի կլիներ ֆիզիկապես քայլել Հիսուսի հետ: Բայց Նա Իր հետևորդներին ասաց, որ ավելի լավ կլինի, որ Ինքը գնա, որովհետև այն ժամանակ կկարողանա ուղարկել Իր Հոգին, որը կբնակվի յուրաքանչյուր հավատացյալի մեջ: Նա ասաց, որ թեև աշակերտները տրտմած էին Իր հեռանալու կապակցությամբ, նրանք կրկին կուրախանան, ինչպես երկունքի ցավեր քաշելուց հետո կինն է ուրախանում, երբ երեխան ծնվում է:

Հիսուսը գիտեր, որ նրանք կմտափոխվեին, երբ տեսնեին Աստծո Հոգու փառքն իրենց մեջ, նաև այն զորությունը, որ հասանելի էր իրենցից յուրաքանչյուրին Նրա անունն աղոթքում գործածելու արտոնության շնորհիվ: Նա բառացիորեն տալիս էր նրանց (և տվել է Իրեն հավատացողներին) Իր «լիազորագիրը»՝ օրինական իրավունք, գործածելու Իր անունը: Նրա անունը զբաղեցնում է Նրա տեղը, Նրա անունը ներկայացնում է Նրան:

Հիսուսն արդեն կատարյալ էր: Նա արդեն հաճեցրել է Հորը մեզ համար, հետևաբար, մեզ վրա չկա ճնշում, որ ունենանք ճիշտ և կատարյալ վարքագիծ, նախքան կկարողանանք աղոթել: Երբ գալիս ենք Հոր առջև Հիսուսի անունով, մենք կարող ենք խոստովանել մեր մեղքը, ստանալ Նրա ներումը և համարձակությամբ մեր խնդրանքները հայտնի դարձնել Նրան:


Երբ հավատացյալի շուրթերից հավատքով դուրս է գալիս Հիսուս անունը, ամբողջ երկինքը կենտրոնացնում է իր ուշադրությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon