Դու իսկապե՞ս վստահում ես Աստծուն

Դու իսկապե՞ս վստահում ես Աստծուն

«Ուրեմն, սիրելի՛ եղբայրներ, հաստա՛տ եղեք, անշա՛րժ կացեք, ամեն ժամանակ ավելի՛ առաջացեք Տիրոջ գործում…» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 15.58):

Հաստատ մնալու կարողությունը խոսում է Աստծուն վստահելու մասին: Մտածի՛ր այս մասին. եթե ասեմ. «Ես վստահում եմ Աստծուն», բայց անհանգիստ և մտահոգ լինեմ, նշանակում է՝ իրականում չեմ վստահում Նրան: Եթե ասեմ. «Ես վստահում եմ Աստծուն», բայց ընկնեմ հուսահատության և ընկճվածության մեջ, այդ դեպքում ես չեմ վստահում Նրան: Եթե ասում եմ, որ վստահում եմ Աստծուն, և անհանգստանում եմ կամ կորցնում ուրախությունս, նշանակում է՝ իրականում չեմ վստահում Նրան: Երբ մենք իսկապես վստահում ենք Աստծուն, կարողանում ենք մտնել Նրա հանգստի մեջ և թույլ տալ, որ մեր սրտերը հաստատվեն Նրա հանդեպ անսասան վստահության մեջ: Թշնամին հիմնովին չի հեռանա և ավելի շատ տհաճություն, քան լուրջ խնդիր կպատճառի մեզ:

Քանի դեռ երկրի վրա ենք, հնարավորինս սիրելով և ծառայելով Աստծուն, թշնամին գաղտագողի մոտենալու է մեզ: Աստված նախատեսել է, որ մեր հոգևոր աճը ներառի նաև հոգևոր մկանների զարգացում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սովորում ենք հակառակվել թշնամուն: Պողոս առաքյալը լավ էր հասկանում սա, այդ պատճառով նա չէր աղոթում, որ մարդիկ խնդիրներ չունենային. նա աղոթում էր, որ նրանք լինեին հաստատակամ, հաստատուն և անսասան՝ իսկապես վստահելով Տիրոջը: Աստված ուզում է, որ մտնես Իր խաղաղության մեջ, ու Նա կգործի hօգուտ քեզ:


Աստծո Խոսքը Քեզ Համար Այսօր. իսկապես վստահի՛ր Տիրոջը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon