Դու կարող ես լինել մենակ՝ առանց միայնակ լինելու

«Ուժովացե՛ք և քաջ եղեք, մի՛ վախենաք…որովհետև քո Եհովա Աստվածն Ինքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողի և քեզ չի ձգի»: —Երկրորդ Օրինաց 31.6

Միայնակությունը հաճախ արտահայտվում է ներքին ցավով, դատակությամբ կամ կապվածության փափագով: Նրա կողմնակի հետևանքներն են դատարկության, անօգտակար կամ աննպատակ լինելու զգացումները: Միայնակության շատ պատճառներ կան, սակայն շատ մարդիկ չեն գիտակցում, որ հարկ չկա, որ նրանք ապրեն դրանով: Նրանք կարող են հակառակվել դրան ու լուծել դրա հարցերը:

Կարևոր է գիտակցել, որ քանի որ դու մենակ ես, դա չի նշանակում, որ դու պետք է անպայմանորեն միայնակ լինես: Թեև միշտ չէ, որ հնարավոր է խուսափել մենակ լինելուց, բայց կա ճանապարհ միայնակությունից ազատ լինելու համար:

Աստծո Խոսքը մեզ ասում է լինել ուժեղ և խիզախ, որովհետև Աստված միշտ մեզ հետ է: Դու կարող ես ֆիզիկապես մենակ լինել, սակայն դա չի նշանակում, որ դու պետք է միայնակ լինես, որովհետև հոգևոր առումով Աստված միշտ քեզ հետ է: Նա երբեք չի թողնի կամ չի լքի քեզ:

Հաջորդ անգամ, երբ միայնակության զգացումը փորձի գլուխ բարձրացնել քո կյանքում, ես հորդորում եմ քեզ հիշել Երկրորդ Օրինաց 31.6-ը: Բարձրաձայն հռչակի՛ր, որ Աստված քեզ հետ է, ու սկսի՛ր խոսել Նրա հետ: Երբ Նրա համար տեղ բացես, Նրա ներկայությունը կլցնի քո կյանքը: Հարկ չկա միայնակ լինելու, երբ Աստծո ներկայությունը քեզ հետ է, ուր էլ գնաս:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ, որ Դու ինձ հետ ես: Ես գիտեմ, որ երբեք ստիպված չեմ միայնակ զգալ, քանի որ Դու ինձ հետ ես՝ իմ կողքին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon