Դու յուրահատուկ ես

Դու յուրահատուկ ես

«Նա անհատապես ձևավորում է նրանց սրտերը…» (ՍԱՂՄՈՍ 33.15)

Սաղմոս 33.15-ում խոսվում է մեր մասին՝ որպես անհատների: Քանի որ Աստված անհատապես ձևավորել է յուրաքանչյուրիս սիրտը, մեր աղոթքները պետք է բնականաբար բխեն այդ սրտից և համապատասխանեն այն էությանը, որ Նա դրել է մեր մեջ: Աստծո հետ հաղորդակցման մեր անհատական ոճը ձևավորելիս կարող ենք որոշ բաներ սովորել առավել փորձառու մարդկանցից, սակայն մենք պետք է զգույշ լինենք, որ չնմանակենք նրանց կամ թույլ չտանք, որ նրանք չափանիշներ դնեն մեզ համար: Հուսով եմ, որ օրինակ կլինեմ շատերի համար, բայց ուզում եմ, որ Հիսո՛ւսը լինի նրանց չափանիշը: Վատ բան չկա նրանում, երբ աղոթքիդ կյանքի մեջ ներառում ես որոշ բաներ, որոնք ուրիշներն են անում, բայց դա պետք է անես միայն Աստծո Հոգու առաջնորդությամբ: Սակայն եթե հոգումդ հանգստություն չունես, սխալ է՝ ինքդ քեզ ստիպես անել այն, ինչ ուրիշներն են անում:

Ես քաջալերում եմ քեզ զարգացնել Աստծո հետ խոսելու և Նրա ձայնը լսելու քո անհատական ոճը: Մի՛ փորձիր մրցել ուրիշների հետ կամ ընդօրինակել նրանց աղոթքի ոճը և պարտադրված մի՛ զգա ամեն անգամ աղոթելիս կիրառել այն բոլոր «սկզբունքները», որոնք երբևէ սովորել ես: Պարզապես եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս՝ հիշելով, որ Աստված ձևավորել է քեզ այնպիսին, ինչպիսին Ինքն է ցանկանում, որ լինես: Նա հաճույք է ստանում քեզ այդպիսին տեսնելուց և ցանկանում է անձնապես և ուրույն կերպով խոսել քեզ հետ:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստված սիրում է քեզ հենց այդպիսին, և Նրան դուր է գալիս, թե ինչպես ես դու խոսում: Մի՛ ամաչիր Նրանից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon