Դու ունես ներուժ

«Հիսուսն էլ նրանց մտիկ տվավ և ասաց. «Մարդկանց կողմից անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողմից, որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողմից (Աստծո հետ»: Մարկ 10.27

Զարմանալի է, թե որքան շատ շնորհալի մարդիկ կան, ովքեր պարզապես նստած են կյանքի կողմնային գծերում ու ոչինչ չեն անում: Նրանք երբեք քայլ չեն անում օգտագործելու այն պարգևները, որ Աստված տվել է իրենց, որովհետև, նախևառաջ, չեն հավատում, որ իրենք օժտված են: Միգուցե դու նրանցից մե՞կն ես:

Ճշմարտությունն այն է, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին տվել է պարգևներ, տաղանդներ և ընդունակություններ: Նա ունի մեծ ծրագիր քեզ համար և զինել է քեզ՝ անելու մեծ բաներ Իր արքայության համար: Բայց մինչև ինքդ քեզ չտեսնես այնպես, ինչպես Նա է քեզ տեսնում ու չվստահես, որ Նա քեզ հնարավորություն կտա օգտագործելու քո պարգևները, դու չես ապրի Աստծուց տրված քո ներուժով:

Եթե դու պայքարի մեջ ես ցածր ինքնագնահատականի, թերարժեքության և վստահության պակասի հետ, իմացի՛ր, որ Աստված ստեղծել է քեզ զարմանալի ներուժով: Ու երբ վստահես Աստծուն և հավատաս, որ կարող ես անել այն, ինչ Նա ասում է, որ դու կարող ես, կիրականացնես Նրա ճակատագիրը քո կյանքի համար:

Հիշի՛ր, ամեն բան հնարավոր է Աստծո հետ: Երբ վստահես Նրան, դու ազատ կլինես ապրելու քո լիարժեք ներուժով:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ տեսնելու ինքս ինձ Քո աչքերով՝ այն պարգևներով ու տաղանդներով, որ տվել ես ինձ: Ես հավատում եմ, որ Դու ստեղծել ես ինձ մեծ ներուժով, որովհետև Դու մեծ Աստված ես: Այսօր ես իմ վստահությունն ուղղում եմ Քեզ ու հավատում, որ Քեզ հետ ամեն բան հնարավոր է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon