Դու չես կարող Աստծուց ավելի տալ

«Տվե՛ք և կտրվի ձեզ…որովհետև այն չափով, որ չափեք, նրանով կչափվի ձեզ»: —Ղուկաս 6.38

Ոմանք փողը կամ առևտրի աշխարհիկ համակարգը Աստծուց առաջ են դնում: Բայց Հայտնության 18-րդ գլխում Աստվածաշունչը հաստատում է, որ եթե մեր հույսը դնենք փողի վրա, այն մեզ հուսախաբ կանի: Ես հայտնաբերել եմ, որ փողի հետ վարվելու եղանակը պարզ է. փորձի՛ր Աստծուց ավելի տալ: (Ճշմարտությունն այն է, որ հնարավոր չէ Աստծուց ավելի տալ, բայց երբ փորձում ես, արդյունքներն ապշեցուցիչ են):

Որքան ավելի շատ ենք տալիս…որքան ավելի շատ ենք հնազանդվում Նրան մեր ֆինանսներով, այնքան ավելի շատ է Նա օրհնում մեզ: Երբ ավելի շատ ենք անում այլ մարդկանց համար, ավելի երջանիկ ու ավելի բավարարված ենք զգում, քան առաջ էր:

Հասարակությունն ասում է մեզ ամեն բան ներդնել աշխարհի համակարգի մեջ ու անընդհատ աշխատել՝ ավելի շատ գումար վաստակելու համար: Սակայն եթե մենք այդպես անենք, իրականում երբեք չենք ունենա այն, ինչն առավել կարևոր է, հատկապես՝ ուրախություն: Ու չենք կարողանա վայելել մեր ունեցած գումարը, որովհետև չենք օգտագործի այնպես, ինչպես Աստված է ուզում:

Սա միգուցե անհասկանալի է աշխարհի համակարգի համար, սակայն Աստված չի ցանկանում, որ դու պարզապես գումար վաստակես ու դիզես այն: Աստված ասում է, որ տալով դու վերջում ավելին կունանաս: Ես քաջալերում եմ քեզ այսօր ավելացնել քո առատաձեռնությունը: Վստահի՛ր ինձ. դու չես կարող Աստծուց ավելի տալ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Քո ծրագիրն իմ ֆինանսների համար նման չէ աշխարհի ծրագրին: Բայց ես գիտեմ, որ երբ տամ այնպես, ինչպես Դու ես ասում, Դու հոգ կտանես իմ մասին: Իմ դրամները Քոնն են, և ես կօգտագործեմ դրանք այնպես, ինչպես Դու հարմար գտնես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon