Դու չես կարող մեկ կանգուն ավելացնել քո հասակին

«Հիմա ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով և անհանգստանալով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել կամ կյանքի տևողությունը երկարացնել »: Մատթեոս 6.27, AMP

Անհանգստությունը մեզ բացարձակապես ոչ մի օգուտ չի տալիս: Այն ոչինչ չի փոխում, ու մենք ժամանակ ենք վատնում՝ վրդովվելով այնպիսի բաներից, որոնց կապակցությամբ ոչինչ չենք կարող անել. դրանք բաներ են, որ միայն Աստված կարող է փոխել:

Աստվածաշունչն ասում է, որ անհանգստանալով մեկ կանգուն անգամ չենք կարող ավելացնել մեր հասակին: Մինչդեռ մենք անհանգստանում ենք, անհանգստանում ու էլի անհանգստանում, ինչը մեզ ոչ մի տեղ չի տանում:

Վրդովմունքը մեզանից շատ հուզական էներգիա է խլում, հոգնեցնում է մեզ, ազդում մեր առողջության վրա, գողանում մեր ուրախությունը՝ միևնույն ժամանակ ոչինչ չփոխելով: Մենք պետք է դադարենք փորձել ուղղել այն բաները, որոնք միայն Աստված կարող է կարգավորել, որովհետև միակ արարածը, ով ծիծաղում է մեր ջանքերի վրա, սատանան է, որն ասում է. «Հա՜, հա՜, հա՜, նորից բռնեցի նրան»:

Հիսուսը Հովհաննեսի 14.27-ում կոչ է անում մեզ խաղաղվել, իսկ Հովհաննեսի 16.33-ում՝ քաջանալ: Ես կարծում եմ, որ դա մեկ-երկու խորտակիչ հարված է սատանային: Երբ գիտակցում ես, որ դու չես կարող ամեն բան կարգավորել, դա խաղաղեցնում է քեզ, իսկ երբ գիտես, որ Աստված կարող է, դա քաջալերում է քեզ:

Այսպիսով՝ մի՛ անհանգստացիր: Փոխարենը՝ խաղաղվի՛ր, քաջացի՛ր և սատանային ստիպի՛ր փախչել:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, իմ անհանգստությունն իսկապես ոչինչ չի տալիս, ուստի ես այն մի կողմ եմ դնում: Ես այնքան շնորհակալ եմ, որ Դու կարող ես կարգավորել այն, ինչ ես չեմ կարող: Դու խաղաղեցնում և քաջալերում ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon