Դու պետք է համբերություն զարգացնես

«Իսկ տոկունությունը, կայունությունը և համբերությունը թող լիովին դրսևորվեն ու լիարժեք գործ կատարեն, որ կատարյալ և ամբողջական լինեք (առանց արատների)`չունենալով որևէ բանի պակասություն»: —Հակոբոս 1.4, AMP

Երբ ես ու դու Աստծուն ասում ենք. «Փոխի՛ր ինձ», մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ասում, որովհետև այն բոլոր փոփոխությունները, որ պիտի կատարենք, մի գիշերում տեղի չեն ունենա: Փոխարենը՝ Աստված պատրաստվում է տալ մեզ հնարավորություն աճելու՝ փոխվելու միջոցով:

Հակոբոսի 1-ին գլուխը մեզ ասում է, թե որքան կարևոր է համբերություն ունենալ, երբ փոխվում ու դիմադրության ենք հանդիպում: Համբերությունը Հոգու պտուղ է, որը միայն զարգանում և աճում է փորձությունների ժամանակ, այն մի բան է, որի կարիքը բոլորս ունենք: Սուրբ գիրքն ասում է, որ երբ մենք ունենք համբերություն, կատարյալ և ամբողջական ենք՝ առանց որևէ բանի պակասության: Ինչևէ, դա ձեռք բերելու ոչ մի ճանապարհ չկա՝ բացի ինչ-որ բանի միջով անցնելուց:

Եթե մենք իսկապես ցանկանում ենք լինել հաղթական քրիստոնյաներ, ովքեր ծառայում են Աստծուն և աշխարհում փոփոխություններ բերում, այդ դեպքում մենք պետք է անցնենք որոշ մարտահրավերային իրավիճակների միջով: Սատանան կփորձի հիասթափեցնել քեզ ցանկացած հնարավորության դեպքում, սակայն Աստված ավելի մեծ է, քան քո թշնամին, և Նա կարող է քեզ հաղթանակած դուրս հանել ցանկացած մարտահրավերի միջից:

Ուստի այսօր ընտրի՛ր թույլ տալ Աստծուն գործել քո մեջ՝ նույնիսկ դիմադրության պայմաններում: Երբ քո համբերությունն աճի ու զարգանա, դու ոտք կդնես մեծ հաղթանակի կյանքի մեջ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ, որ Դու փոխես ինձ, ու ես գիտեմ, որ դա նշանակում է, որ ես ստիպված կլինեմ անցնել մարտահրավերների միջով: Տո՛ւր ինձ Քո զորությունը դիմակայելու և հաստատ մնալու, երբ անցնեմ փորձությունների միջով, որպեսզի համբերություն ունենամ և լիարժեք դառնամ Քրիստոսում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon