Եղե՛ք համբերատար

Եղե՛ք համբերատար

«Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»: ՀԱԿՈԲՈՍ 1.4

Հակոբոսը սովորեցնում է, որ մենք կարող ենք ուրախ լինել, երբ հայտնվում ենք դժվար իրավիճակներում՝ գիտենալով, որ Աստված փորձում է մեր հավատքը՝ համբերություն ի հայտ բերելու համար: Ես հասկացել եմ, որ փորձությունները վերջին հաշվով համբերություն են ի հայտ բերում իմ մեջ, բայց սկզբում դրանք բազմաթիվ անպետք բաներ են ջրի երես հանում, օրինակ՝ հպարտություն, բարկություն, ապստամբություն, ինքնախղճահարություն, դժգոհություն և այլն: Աստծո օգնությամբ պետք է դեմառդեմ կանգնել այս անբարեպաշտ գծերին և լուծել դրանց հարցը, քանի որ դրանք խանգարում են համբերությանը, ինչպես նաև այլ բարի պտուղների, ինչպիսիք են՝ բարությունը, սերը, խոնարհությունը և այլն:

Աստվածաշունչը խոսում է մաքրվելու, սրբվելու և զոհաբերելու մասին: Սրանք հանրաճանաչ բառեր չեն. բայցևայնպես, սրանք այն բաներն են, որոնց միջով անցնում ենք, որպեսզի մեր բնավորությամբ նմանվենք Հիսուսին: Աստծո ցանկությունն է, որ մեզ կատարյալ դարձնի՝ առանց որևէ պակասության: Նա ցանկանում է, որ լցվենք արդարության պտուղներով, ինչը սովորաբար պահանջում է, որ անցնենք որոշ դժվարությունների միջով, որոնք, չնայած տհաճ լինելուն, վերջին հաշվով օգնում են մեզ հասունանալ:

Երկար ժամանակ ես պայքարում էի դժվարությունների դեմ, մինչև ի վերջո հասկացա, որ Աստված պտտելու է դրանք դեպի բարին և օգտագործելու է հօգուտ ինձ: Նա պարզապես ցանկանում է, որ մենք հանձնվենք Իրեն ու ասենք. «Ես վստահո՛ւմ եմ Քեզ, Աստվա՛ծ: Ես հավատում եմ, որ երբ այս դժվարությունը վերջանա, ես կլինեմ ավելի լավ անձնավորություն, քան այն ժամանակ էի, երբ դա սկսվեց»:


Անկախ նրանից, թե ինչի միջով եք անցնում, վստահե՛ք Աստծուն և հավատացե՛ք, որ ամեն օր ավելի եք մոտենում Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon