«Որովհետև հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թե՞ Աստծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճո լինել. Եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսի ծառա չէի»: —Գաղատացիների 1.10
Արդյո՞ք դու այն մարդն ես, ում Աստված ստեղծել է, որ լինես, թե՞ ապրում ես «մարդկանց հաճո» լինելու համար: Այս խոսքի համաձայն՝ Աստծո կամքն է, որ մենք հաճեցնենք Իրեն և լինենք այն, ինչ Նա ստեղծել է, որ լինենք:
Երբ ընտրում ես լինել այն անձնավորությունը, որին Աստված ստեղծել է եզակի և մնացածից տարբեր, դու պիտի սպասես որոշ քննադատության: Հեշտ չի լինի գործ ունենալ դրա հետ, սակայն դու քեզ այդքան շատ չես սիրի, եթե դեմ գնաս քո համոզմունքներին:
Մարդիկ չեն կարողանում լինել այն, ինչ պետք է լինեն, երբ շարժվում են ամբոխի հետ՝ միաժամանակ սրտում գիտենալով, որ Աստված իրենց առաջնորդում է այլ ճանապարհով:
Ես ուզում եմ քաջալերել քեզ քայլ անելու և լինելու այն անձնավորությունը, որ Աստված ստեղծել է քեզ լինելու: Թույլ մի՛ տուր, որ ուրիշ մարդու վերաբերմունքը կամ արձագանքը քո հանդեպ որոշի քո արժեքը: Ունեցի՛ր խիզախություն տարբերվելու և հաղթահարելու քննադատությունը:
Հիշի՛ր, որ Աստված ընդունում և սիրում է քեզ: Նա քեզ այդպիսին է ստեղծել ինչ-որ պատճառով, ու դու ներկայացնելու յուրահատուկ բան ունես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում ապրել՝ փորձելով հաճո լինել մարդկանց: Ես համարձակվում եմ տարբերվել: Ես ուզում եմ ապրել Քո բարեհաճությամբ և լինել այն անձնավորությունը, որ Դու ստեղծել ես ինձ լինելու: