Եղի՛ր հոգևորապես կենդանի

Եղի՛ր հոգևորապես կենդանի

«Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահի օրենքից» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.2):

Երբ փորձում ենք Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալ՝ պահպանելով կրոնի բոլոր օրենքները, ձախողվում ենք և մշտապես պարտված զգում: Հիսուսը մեր փոխարեն անթերի պահեց օրենքը և վճարեց այն գինը, որ մենք պարտք էինք Աստծուն մեր մեղքի և անարդարության համար: Նա մեզ համար ճանապարհ բացեց՝ հնարավորություն տալով մոտենալ Աստծուն Իր հանդեպ ունեցած հավատքով, այլ ոչ թե մեր գործերի միջոցով:

Հիսուսն ասաց, որ եթե սիրենք Իրեն, կպահենք Իր պատվիրանները (տե՛ս Հովհաննես 14.15): Նա չասաց, որ եթե պահենք բոլոր պատվիրանները, Նա կսիրի մեզ: Աստված արդեն սիրում է մեզ և ցանկանում է, որ արձագանքենք Իր սիրուն՝ պատրաստակամորեն անելով հնարավոր ամեն բան Իրեն հնազանդվելու համար: Նա նաև ուզում է՝ իմանանք, որ երբ սխալներ ենք անում, կարող ենք անմիջապես և լիովին ներվել:

Հին ուխտում մեղքը հոգևոր մահ էր բերում, բայց սիրո օրենքը, որի ներքո այսօր ապրում ենք, մեր ներսում կյանք է բերում: Աստծո սերը զարմանալի է, և այն գիտակցումը, որ մենք մշտապես անթերի գործելու ճնշման տակ չենք, թույլ է տալիս մեզ հանգստանալու Նրա ներկայության մեջ և լսելու Նրա ձայնը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խաչի վրա կատարած Հիսուսի աշխատանքը հնարավորություն է տալիս քեզ վայելել մտերիմ փոխհարաբերություն Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon