Եղի՛ր ջանասեր աղոթքում

Եղի՛ր ջանասեր աղոթքում

«…բայց ես աղոթք եմ անում» (ՍԱՂՄՈՍ 109.4):

Աղոթքը կարող է լինել կարճ, միևնույն ժամանակ, արդյունավետ, բայց չի նշանակում, որ անհրաժեշտ և արժեքավոր չեն այն շարունակական ժամանակահատվածները, որ հատկացնում ենք Աստծո հետ խոսելուն և Նրան լսելուն: Իրականում, բացի ամենօրյա աղոթքից, խորհուրդ եմ տալիս տարվա մեջ մի քանի անգամ մի ամբողջ օր կամ մի քանի օր անընդմեջ հատկացնել Աստծուն՝ Նրան փնտրելու, աղոթելու և Նրա Խոսքն ուսումնասիրելու համար: Ծոմապահությունը նույնպես շատ օգտակար է: Թեև աղոթքը պարզ է, և երբեք չպետք է բարդացնել, բայց լինում են ժամանակներ, երբ աղոթքը դառնում է աշխատանք: Երբեմն պետք է ջանք թափենք աղոթքում, մինչև ազատվենք այն բեռից, որ Աստված դրել է մեր սրտում, կամ համբերությամբ սպասենք կամ որևէ բան զոհենք՝ Աստծո ձայնը լսելու համար: Բայց, միևնույն ժամանակ, չպիտի թույլ տանք, որ սատանան համոզի մեզ, թե աղոթքը բարդ է և դժվար:

Սատանան արտաժամյա աշխատում է՝ փորձելով գողանալ մեզնից Աստծո հետ հաղորդակցվելու պատիվը: Նա չի ուզում, որ մեր սիրտը կիսենք Աստծո հետ և, իհարկե, չի ուզում, որ լսենք Աստծո ձայնը: Քաջալերո՛ւմ եմ քեզ լինել ջանասեր և հավատարիմ Աստծո հետ հաղորդակցման գործում և վերագտնել Նրա հետ արժեքավոր, բավարարող և պտղաբեր փոխհարաբերություն ունենալու հրաշալի արտոնությունը, որը հնարավորություն է տալիս խոսելու Նրա հետ և լսելու Նրան:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մնա՛ կապի մեջ Աստծո հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon