
«Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ, որ ԵՄ», և ասաց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին՝ Ինձ «ԵՄ»-ը ուղարկեց ձեզ մոտ»»: ԵԼԻՑ 3.14
«Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ ԵՄ Ես»»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 8.58
Երբ Աստված Մովսեսին ասաց՝ Ես ԵՄ, և երբ Հիսուսն Իր աշակերտներին ասաց՝ Ես ԵՄ, բոլորովին անհավանական բան էր: Դա մի բան է, որ կարող է փոխել մեր կյանքը, եթե իսկապես հավատանք դրան:
Աստված այնքան մեծ է, որ չկա համապատասխան բառ Նրան նկարագրելու համար: Ինչպե՞ս կարող ենք մեկ անունով նկարագրել Նրան, Ով աննկարագրելի է: Աստված մեկ բան չէ. Նա ամեն ինչ է: Այդ է պատճառը, որ Նա Մովսեսին ասաց. «Ես ԵՄ, որ կարող եմ հոգ տանել այն ամենի համար, ինչին կբախվես: Ես ԵՄ այն ամենը, ինչի կարիքն ունես: Չկա ոչինչ, որ Ես չկարողանամ լուծել: Ես լուծել եմ ամեն հարց ոչ միայն հիմա, այլև բոլոր ժամանակների համար: Դու կարող ես հանգստանալ, որովհետև Ես եմ, որ ԵՄ: Ես քեզ հետ եմ և Ես կարող եմ անել այն, ինչ անհրաժեշտ է»:
Նույնն այսօր վերաբերում է ձեզ: Ինչի կարիք էլ ունենաք, Աստված «Ես ԵՄ»-ն է: Նրանում դուք կգտնեք մատակարարում, ուրախություն, խաղաղություն, բժշկություն, վերականգնում և ուժ: Նախքան կիմանաք, թե ինչի կարիք ունեք, «Ես ԵՄ»-ն արդեն գիտի, և Նա մշտապես հասանելի է՝ ամեն բարիքով ձեզ ապահովելու համար: