«Մտե՛ք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները՝ փառաբանությունով. գոհացե՛ք Նրանից և օրհնե՛ք Նրա անունը»: ՍԱՂՄՈՍ 100.4
Այն մարդը, որ ունի Քրիստոսի միտքը, կհայտնաբերի, որ իր մտքերը լցված են գոհությամբ և փառաբանությամբ: Առանց գոհության հնարավոր չէ ունենալ հզոր կյանք: Աստվածաշունչը կրկին ու կրկին սովորեցնում է գոհության սկզբունքը: Այն կյանքի սկզբունք է:
Շատ դռներ բացվում են թշնամու առջև դժգոհության միջոցով: Ոմանք ֆիզիկապես տկար են և ապրում են թույլ, անզոր կյանքով՝ «դժգոհություն» կոչվող այս հիվանդության պատճառով, որը հարձակվում է մարդկանց մտքերի և խոսքերի վրա:
Մենք կարող ենք գոհություն բարձրացնել ամեն ժամանակ ամեն իրավիճակում և ամեն բանում և, այդպես անելով, մտնել այն հաղթական կյանքի մեջ, որի համար Հիսուսը մահացավ: Գուցե դա պահանջի օրհնության կամ գոհության պատարագ, բայց նա, ով գիտակցաբար ժամանակ է հատկացնում գոհանալուն, միշտ ավելի երջանիկ է, քան նա, ով չի անում դա:
Դուք կարող եք լցվել երախտագիտությամբ ոչ միայն Աստծո, այլև մարդկանց հանդեպ: Երախտագիտության խոսքերն օրհնում են ձեզ շրջապատողներին, բայց նաև օգտակար են ձեզ համար, որովհետև ուրախություն են արձակում ձեր կյանքի մեջ: