«… մի մեծ և զորավոր հողմ պատառեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև, բայց Տերն այն հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Եվ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր, և կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն» (Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ 19.11,12):
Ես հիացա, երբ տարիներ առաջ իմացա, որ որոշ ձիեր, ինչպես նրանց մարզիչներն են ասում, ունեն «սուր ականջ»: Թեպետ ձիերի մեծ մասը կառավարվում է բերանի սանձին ամրացված սանձափոկերով, սակայն որոշ ձիեր, մի ականջը սրած, հետևում են իրենց տիրոջ ձայնին: Նրանց ականջներից մեկը բաց է սովորական զգուշացումների համար, իսկ մյուսը զգայուն է մարզչի հրահանգների հանդեպ:
Եղիա մարգարեն ուներ սուր լսողություն: Երբ բնական հանգամանքները վախեցրին նրան, և նա Աստծուց լսելու խիստ կարիք ուներ, նա կարողացավ ճանաչել Աստծո ձայնը իր շուրջը տիրող աղմուկի և խառնաշփոթության մեջ: Եղիան հենց նոր էր պարտության մատնել 450 սուտ մարգարեների՝ նրանց անձայն Բահաղի և միակ ճշմարիտ Աստծո միջև տեղի ունեցած մենամարտում: Այժմ չարանենգ թագուհի Հեզաբելը սպառնում էր մեկ օրում սպանել նրան: Եղիան կարիք ուներ իմանալու, թե ինչ աներ:
Նա կանգնեց մի սարի վրա՝ Աստծո առջև: Մի ուժեղ քամի պատռեց սարերը, հետո սարսափելի երկրաշարժ եղավ, և նրա շուրջը կրակ բռնկվեց: Կրակից հետո լսվեց «մեղմ ու բարակ ձայն»: Աստված չխոսեց Եղիայի հետ քամու զորության, երկրաշարժի կամ կրակի միջոցով. Նա խոսեց շշուկով: Եղիան ուներ սուր լսողություն, որը մարզել և զգայուն էր դարձրել Իր Տիրոջ ձայնի հանդեպ: Այսպիսով՝ նա արեց այն, ինչ ասաց Աստված, և դա փրկեց նրա կյանքը:
Այսօր էլ Աստված մեղմ ձայնով և շշուկով խոսում է մեր սրտերում: Խնդրի՛ր Նրան տալ քեզ լսող ականջ, որպեսզի կարողանաս լսել Նրա մեղմ ու բարակ ձայնը:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Լարի՛ր հոգևոր լսողությունդ՝ Աստծուն լսելու համար: