
«Ավելին (եկե՛ք ուրախությամբ լցվենք), եկե՛ք ցնծանք և հաղթանակենք մեր նեղությունների մեջ և ուրախանանք մեր չարչարանքներում՝ իմանալով, որ ճնշումը, նեղությունը և զրկանքները համբերություն և անսպառ տոկունություն են գործում»: —Հռոմեացիների 5.3, AMP
Միտքը նորոգելը կարևոր է, սակայն կարևոր է նաև գիտակցել, որ մտքի վերածրագրավորման կամ նորոգման գործընթացը աստիճանաբար է կատարվում: Մի՛ հիասթափվիր, եթե գործընթացը դանդաղ է թվում, կամ անհաջողություններ ու վատ օրեր ես ունենում: Պարզապես վե՛ր կաց, թա՛փ տուր վրայիդ փոշին և նորից սկսիր:
Երբ փոքրիկը սովորում է քայլել, նա բազմիցս ընկնում է՝ նախքան հստակ քայլելու կարողություն ձեռք բերելը. ինչևէ, նա համառ է: Նա կարող է ընկնելուց հետո որոշ ժամանակ լաց լինել, բայց միշտ ոտքի է կանգնում ու նորից փորձում:
Նույն ձևով փոխվում է մեր մտածելակերպը: Մենք պայքարում ենք և ընկնում, բայց Աստված միշտ պատրաստ է մեզ բարձրացնելու: Հուսախաբվելու փոխարեն՝ հիշի՛ր անել այն, ինչ Աստվածաշունչն է ասում, և «հաղթանակի՛ր» քո նեղության մեջ, որովհետև հենց այն փաստը, որ դու պայքարում ես, խոսում է հավատքի բարի պատերազմը պատերազմելու մասին:
Կլինեն ժամանակներ, երբ մենք ամեն բան ճիշտ չենք անի, կլինեն օրեր, երբ մեր մտածելակերպը բացասական կլինի: Բայց երբեք մի՛ դադարիր փորձելուց: Աստված աստիճանաբար մեզ մոտեցնում է Իր մտածելակերպին, քանի դեռ մենք չենք հանձնվում:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, շնորհակալություն, որ երբ ընկնում եմ, Դու բարձրացնում ես ինձ: Ես գիտեմ, որ երբ պայքարում եմ, Դու կարող ես գործել իմ մեջ՝ օգնելով ինձ հաղթահարելու իմ բացասական մտածելակերպը և այն ավելի ու ավելի համապատասխան դարձնելու Քո մտածելակերպին: