Երբ հուսահատված եք զգում

Երբ հուսահատված եք զգում

«Իսկ թե որ ես հաստատ չհավատայի, թե Տիրոջ բարությունը կտեսնեմ կենդանյաց երկրում»: ՍԱՂՄՈՍ 27.13

Բոլորս ինչ-որ ժամանակ հիասթափվել ենք: Զարմանալի կլիներ, եթե շաբաթն անցկացնեինք՝ չբախվելով որևէ հիասթափության: Մենք սպասում ենք, որ ինչ-որ բան տեղի կունենա որոշակի ձևով, բայց երբ այդպես չի լինում, հիասթափվում ենք:

Եթե չենք լուծում հիասթափության հարցը, այն վերածվում է հուսահատության: Եթե երկար ժամանակ հուսահատված ենք մնում, հոգեպես ընկճվում ենք, իսկ ընկճվածությունը մեզ անկարող է դարձնում, որ որևէ բան ձեռնարկենք:

Բազմաթիվ ընկճված քրիստոնյաներ ապրում են պարտված կյանքով, որովհետև նրանք չեն սովորել, թե ինչպես վարվեն հիասթափության հետ: Ընկճվածությունը, որ համակել է նրանց, ամենայն հավանականությամբ, սկսվել է փոքրիկ հիասթափությունից, որի հարցերը պատշաճ կերպով չեն լուծվել:

Աստծո կամքը չէ, որ մենք հիասթափված կամ ընկճված ապրենք: Երբ հիասթափվում ենք, կարող ենք «սթափվել»՝ խուսափելով հուսահատվելուց, այնուհետև՝ ընկճվելուց:

Երբ սովորում ենք մեր հույսը և վստահությունն ուղղել Հիսուս Ժայռին (տե՛ս Ա Կորնթ. 10.4) և հակառակ կանգնել սատանային նրա հարձակման հենց սկզբում (տե՛ս Ա Պետր. 5.8,9), մենք կարող ենք ապրել Տիրոջ ուրախության և խաղաղության մեջ՝ ազատ հուսահատությունից:


Ընտրե՛ք վճռականորեն հակառակ կանգնել սատանային, որպեսզի կարողանաք ապրել այն լիառատ կյանքով, որ Աստված նախատեսել է ձեզ համար Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon