Երբ ուրիշների համար աղոթելը դժվար է

«Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին և աղոթք արեք նրանց երջանկության համար, աղոթք արե՛ք ձեզ նեղացնողների համար (ովքեր վիրավորում, նախատում,նսեմացնում և չարաշահում են ձեզ )»: —Ղուկաս 6.28, AMP

Ինչպե՞ս ես արձագանքում, երբ ինչ-որ մեկը վիրավորում է քո զգացմունքները: Թույլ ես տալիս, որ այն գողանա՞ քո ուրախությունը: Թե՞ զգացմունքներդ սկսում են հախուռն արտահայտվել:

Ղուկասի 6.28-ն ասում է, թե ինչ պետք է անենք, երբ մարդիկ ցավ են պատճառում մեզ. մենք պետք է աղոթենք և օրհնենք նրանց:

Քեզ անիծողների երջանկության համար աղոթելը բնական արձագանք չէ: Բայց Աստծո իմաստությունն ավելի բարձր է, քան մերը, ուստի թեև չենք զգում, որ դա «ճիշտ» է, բայց ճիշտը դա անելն է: Ու ես պատրաստ եմ հնազանդությամբ անելու դա և ասելու. «Տե՛ր, իրականում ես չեմ զգում, որ պիտի օրհնեմ նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ, սակայն ես ուզում եմ հավատքով աղոթել նրանց համար, որովհետև Դու ասում ես, որ օրհնեմ նրանց Քո ներկայությամբ»:

Նրանց համար աղոթելը ամենադժվար բաներից մեկն է, որ Աստված խնդրում է մեզ անել, հատկապես եթե մենք հավատում ենք, որ ով մեզ վիրավորել է, սխալ է և արժանի չէ ներման:

Բայց Աստված պատվիրում է մեզ ներել: Իսկ երբ ընտրենք հետևել ներման ուղուն, կվերապրենք այն խաղաղությունն ու ուրախությունը, որ գալիս է Աստծո Խոսքին հնազանդվելու միջոցով: Երբ հնազանդվում ես Աստծուն, Նա կարող է օգնել քեզ հաղթահարելու վիրավորանքի ցավը և վայելելու կյանքը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, դժվար է, բայց ես աղոթում եմ նրանց համար, ովքեր վիրավորել են ինձ ու խնդրում եմ Քեզ օրհնել նրանց: Օգնի՛ր ինձ բաց թողնելու վիրավորանքը և ներելու նրանց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon