Երկու հզոր խոսք ձեր կյանքի համար

Երկու հզոր խոսք ձեր կյանքի համար

«…Մի՛ վախեցեք, կանգնե՛ք և տեսե՛ք Եհովայի փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար…»: ԵԼԻՑ 14.13

Հիսուսն ասաց, որ սատանան ստախոս է և ամեն ստի հայրը (տե՛ս Հովհ. 8.44): Նրա մեջ ճշմարտություն չկա: Նա փորձում է օգտագործել սուտը Աստծո ժողովրդին խաբելու և վախեցնելու համար, որպեսզի վերջինս բավականաչափ համարձակ չլինի հնազանդվելու Տիրոջը և քաղելու այն օրհնությունը, որ Նա պահել է իր համար:

Հաճախ ինչ-որ բանի վախն ավելի վատ է, քան հենց այն, ինչից վախենում ենք: Եթե խիզախ լինենք և վճռենք գործել՝ հակառակ վախի, կհայտնաբերենք, որ այն, ինչից վախենում էինք, այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում էինք:

Աստծո ամբողջ Խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ Տերն ասում է Իր ժողովրդին՝ մի՛ վախեցիր: Ես հավատում եմ, որ Նա այդպես էր ասում, որպեսզի նրանք քաջալերվեին և թույլ չտային, որ սատանան գողանար իրենց օրհնությունը:

Նույն կերպով, քանի որ Տերը գիտի, որ մենք հակված ենք վախենալու, Նա շարունակում է հորդորել և քաջալերել մեզ, որ համառորեն անցնենք այն ամենի միջով, ինչ դրված է մեր առջև, որպեսզի կատարենք Իր կամքը: Ինչո՞ւ: Որովհետև Նա գիտի, որ մեծ օրհնություններ են սպասում մեզ:

Թշնամին ցանկանում է ասել, որ ձեր ներկա իրավիճակն ապացույց է, որ ձեր ապագան ձախողվելու է, բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ, անկախ մեր ներկա հանգամանքներից, ամեն բան հնարավոր է Աստծո հետ (տե՛ս Մարկ. 9.23):


Ձեր կյանքում հաղթանակ է սպասում, եթե գործի մեջ դնեք այս երկու բառը. մի՛ վախեցիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon