«Հավիտյան Տիրո՛ջը հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է»: ԵՍԱՅԻ 26.4
Որքա՞ն անգամներ ենք թույլ տվել, որ դժվար իրավիճակները հուսախաբ անեն և անտեղի խռովեցնեն մեզ: Որքա՞ն տարիներ ենք անցկացրել՝ ասելով. «Օ՜, ես հավատում եմ Աստծուն: Ես վստահում եմ Աստծուն», երբ իրականում անհանգստացել ենք, բացասական խոսքեր ենք խոսել և փորձել ենք ինքներս պարզել ամեն բան:
Երբեմն կարծում ենք, թե վստահում ենք Աստծուն, քանի որ խոսում ենք այդ մասին, բայց ներքուստ մենք անհանգիստ ենք և տագնապած: Լավ է, երբ առաջին քայլերն ենք անում Աստծուն վստահելու համար, բայց նաև պետք է գիտակցենք, որ մենք կարող ենք աճել վստահության մեջ: Աստծուն վստահում ենք ոչ միայն մեր խոսքերով, այլև վերաբերմունքով և գործողություններով:
Հավատքն ու վստահությունը կառուցվում են ժամանակի ընթացքում: Սովորաբար ժամանակ է պահանջվում անհանգստության, մտահոգության կամ վախի արմատացած սովորությունը վերացնելու համար: Այդ է պատճառը, որ կարևոր է ամուր մնալ Աստծո հետ: Մի՛ կանգնեք և մի՛ հանձնվեք, որովհետև դուք ձեռք եք բերում փորձառություն և հոգևոր ուժ իրավիճակների միջով անցնելիս: Ամեն իրավիճակի հետ դուք ավելի եք ուժեղանում: Ուշ թե շուտ, եթե չհանձնվեք, կհայտնվեք Աստծո հանդեպ վստահության, լիակատար հանգստության և խաղաղության վայրում: