Զարգացող փոխհարաբերություն

Զարգացող փոխհարաբերություն

«Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ հետզհետե լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում» (ԱՌԱԿԱՑ 4.18):

Երբ խոսքը վերաբերում է Աստծո ձայնը լսելու կարողությանը, ամենահրաշալին այն է, որ այդ կարողությունն աստիճանաբար զարգանում է: Աստծո ձայնը լսելը հմտություն չէ, որին մեկընդմիշտ տիրապետում ենք, այլ մշտապես զարգացող փոխհարաբերություն, որը վայելում ենք: Փոխհարաբերության մեջ խորամուխ լինելուն զուգահեռ սովորում ենք հաղորդակցվել Աստծո հետ ավելի հաճախ, ավելի անմիջական և ավելի արդյունավետ. սովորում ենք ավելի ուշադիր հետևել Սուրբ Հոգուն, աղոթել ավելի մեծ վստահությամբ և ավելի հստակ լսել Նրա ձայնը:

Երբևէ երջանիկ եղե՞լ ես Աստծո հետ քո փոխհարաբերություններում՝ զգալով, որ ամեն բան հրաշալի է ընթանում, ու հանկարծ, առանց ակնհայտ պատճառի, դարձել ես մտազբաղ, լցվել անհանգստության, ձանձրույթի կամ անբավարարության զգացումով: Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի տանջող զգացողություն, որ կարծես ինչ-որ բան ճիշտ չէ Աստծո հետ քո փոխհարաբերությունում, կամ՝ որ պետք է ինչ-որ բան այլ կերպ անես: Մեծ մասամբ, երբ այսպիսի զգացողություն ես ունենում, նշանակում է, Սուրբ Հոգին փորձում է քեզ ինչ-որ բան ասել:

Քո ներսի մարդը (քո հոգին, այն մասը, որ հաղորդակցվում է Աստծո հետ) գիտի, երբ որևէ բան այն չէ քո աղոթքի կյանքում, որովհետև Սուրբ Հոգին ապրում է քո հոգու մեջ և քեզ կհայտնի, թե ինչ պիտի փոխվի Աստծո հետ քո փոխհարաբերություններում: Պարզապես պետք է լինես բավականաչափ համարձակ՝ Հոգուն հետևելու համար: Աստված գիտի, որ մենք պատրաստ ենք ավելիին և հորդորում է ավելի մտերիմ հաղորդակցում ունենալ Իր հետ և ավելի ուշադիր լսել Իր ձայնը: Աստված միշտ շարժվում է, և Նա ուզում է, որ մենք շարժվենք Իր հետ: Երբեք մի՛ վախեցիր հին մեթոդը կամ միջոցը թողնելուց և նորին ձգտելուց:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հիշի՛ր, Աստծո ձայնը լսելը հմտություն չէ, այլ՝ փոխհարաբերություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon