«Չգիտե՞ք, թե ասպարեզի մեջ վազողներն ամենքն են վազում, բայց մեկն է հաղթանակն առնում. դուք այնպես վազեք, որ հասնեք»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 9.24
Երբ մոտենում ենք Աստծուն, ընտրելով դեն նետել վախն ու կասկածը, ի վիճակի ենք լինում զարգացնելու մեր ներուժը և հաջողությամբ լինելու այն ամենը, ինչ Աստված նախատեսել է, որ լինենք: Բայց մենք չենք կարող զարգացնել մեր ներուժը, եթե վախենանք ձախողումից: Ձախողման կամ սխալվելու վախը թույլ չի տա, որ քայլ անենք:
Ես հաճախ տեսնում եմ մարդկանց, որոնք ունեն մեծ ներուժ, սակայն երբ նրանց հնարավորություններ և առաջխաղացումներ են առաջարկվում, նրանք արագ մերժում են դրանք: Շատ դեպքերում նրանք անվստահ են և չեն գիտակցում, թե որքան բան կարող էին իրականացնել, եթե միայն հավատքով քայլ անեին՝ գիտենալով, որ Աստված իրենց հետ է:
Երբ մենք անվստահ ենք, հաճախ կմնանք այնտեղ, որտեղ ապահով է և ծանոթ, այլ ոչ թե կօգտվենք քայլ անելու և ձախողվելու հնարավորությունից: Մենք խուսափում ենք ավելի մեծ պատասխանատվություն կրելուց, որովհետև զգում ենք, որ պատրաստ չենք, բայց ճշմարտությունն այն է, որ մեզնից ոչ ոք երբևէ պատրաստ չէ: Սակայն, Աստված միշտ պատրաստ է, և երբ Նա սկսում է շարժվել ձեր կյանքում, դուք կարող եք իմանալ, որ Նա կզինի ձեզ այն ամենով, ինչի կարիքն այդ պահին ունեք: