Զարգացրո՛ւ քո ներուժը և ինչ-որ բան արա հիմա՛

«Եվ ամեն, ինչ որ էլ անեք, սրտա՛նց արեք, ինչպես Տիրոջը և ոչ թե մարդկանց»: —Կողոսացիների 3.23

Միգուցե դու գիտես, որ Աստված ստեղծել է քեզ մեծ ներուժով, սակայն դու չես կարող այդտեղ կանգ առնել: Դու պետք է զարգացնես քո ներուժը:

Ես հավատում եմ, որ շատ մարդիկ դժբախտ են, որովհետև ոչինչ չեն անում իրենց ներուժը զարգացնելու համար: Եթե ուզում ես քո ներուժը լիովին զարգացած տեսնել, մի՛ սպասիր, մինչև ամեն բան կատարյալ լինի: Արա ինչ-որ բան հիմա՛: Սկսի՛ր նրանից, ինչ ձեռքումդ կա:

Դու պետք է քո ներուժին ինչ-որ տեսք տաս՝ նրա հետ որևէ բան անելով: Եթե քո սրտում կա ցանկություն նոր հնարավորություն փորձելու, ապա քա՛յլ արա ու պարզի՛ր՝ արդյոք Աստված շնորհել է քեզ այդ բանն անելու, թե ոչ: Դու երբեք չես հայտնաբերի այն ամենը, ինչ ընդունակ ես անելու, եթե երբևէ որևէ բան չփորձես:

Ես ուզում եմ քաջալերել քեզ հակառակվել վախին, երբ հավատքի քայլ ես անում քո ներուժը զարգացնելու համար: Աստծո կատարյալ սերը հեռացնում է վախը, ուստի հարկ չկա, որ մենք ապրենք՝ կաթվածահար լինելով անհաջողության կամ սխալվելու վախից: Միգուցե քեզ ծանոթ հարմարավետության գոտում մնալն անվտանգ է թվում, սակայն եթե դու քայլ չանես, երբեք հաջողություն չես ունենա քո լիարժեք ներուժը զարգացնելու կամ քո արածի մեջ բավականություն ստանալու գործում: Այնպես որ հստակ որոշում կայացրու ոտք դնել այն բանի մեջ, ինչ դու զգում ես, որ Աստված առաջնորդում է քեզ անելու:

Դու լցված ես Աստծուց տրված ներուժով, ու Նա կամենում է քո կյանքի միջոցով անել ավելին, քան դու կարող ես երբևէ պատկերացնել, սակայն դա պահանջում է քո համագործակցությունը: Այսօր քա՛յլ արա և սրտանց ծառայի՛ր Նրան:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ սրտանց ծառայել Քեզ այն ամենով, ինչ անում եմ: Շնորհակալություն, որ քաջալերում ես ինձ քայլ անել ու գործել՝ զարգացնելով այն մեծ ներուժը, որ տվել ես ինձ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon