«Եվ նրանք, որ ապրում են մարմնի կյանքով (սպասարկելով իրենց մարմնավոր բնության ցանկություններին և ազդակներին), չեն կարող հաճո լինել կամ բավարարել, կամ էլ ընդունելի լինել Աստծուն»: —Հռոմեացիների 8.8, AMP
Ես շատ եմ խոսում այն մասին, թե որքան կարիք ունենք հետևելու Հոգուն, այլ ոչ թե մեր զգացմունքներին: Ինչևէ, ես հայտնաբերել եմ, որ շատ մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչպես են մեր զգացմունքներն առաջին տեղ զբաղեցնում:
Զգացմունքները շնչի տիրույթում են: Մեր շունչը կազմված է մեր մտքից, կամքից և զգացմունքներից. այն ասում է մեզ, թե ինչ մտածենք, ինչ ցանկանանք և ինչպես զգանք: Շնչի այս երեք բնագավառներից ամենաարագը բորբոքվում են զգացմունքները:
Այլ խոսքով՝ մեր հոգում Սուրբ Հոգու իմաստությունն ու զանազանումը հեշտությամբ խեղդվում են մեր զգացմունքների աղաղակներից:
Աստվածաշունչն ասում է, որ այս «մարմնի կյանքը» չի հաճեցնում Աստծուն: Սա չի նշանակում, որ Աստված չի սիրում մեզ: Դա նշանակում է, որ Նրան ո՛չ հաճելի է, ո՛չ էլ ընդունելի մարմնավոր վարքագիծը:
Ինչևէ, հենց հասկանաս, թե ինչպես են բացասական զգացմունքները գործում, կկարողանաս հաղթել դրանց: Մեր շունչը կարող է ուժեղ լինել, սակայն մեր հոգին կարող է ավելի ուժեղ լինել, եթե զորացնենք այն՝ Աստծո ներկայության մեջ ժամանակ անցկացնելով: Այսօր խորասուզվի՛ր Խոսքի մեջ ու զորացրո՛ւ հոգիդ՝ զգացմունքներդ հաղթահարելու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում թույլ տալ, որ իմ զգացմունքները գերակշռեն իմ հոգուն: Երբ ժամանակ անցկացնեմ Քեզ հետ ու կարդամ Քո Խոսքը, տո՛ւր ինձ զորություն, որն անհրաժեշտ է ոչ թե զգացմունքներով, այլ Հոգով առաջնորդվելու համար: