«Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, և շփոթված ես ինձանում: Աստծուն հուսացի՛ր, որովհետև էլ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է»: —Սաղմոս 42.5
Ողբերգություն վերապրող մարդիկ հաճախ հուզականորեն անկայուն են դառնում ու կարիք են ունենում ինչ-որ կերպ արտահայտելու իրենց վիշտը: Նրանք կարող են անվերահսկելի կերպով լաց լինել, իսկ արցունքներն ու ընկճվածության զգացումները կարող են ի հայտ գալ այն ժամանակ, երբ ամենաքիչն են դրանք սպասելի: Այսպիսի պահերին սովորական են շփոթվածությունը, բարկությունը, վախը, դեպրեսիան և ճնշող զգացմունքների ալիքը: Ես հավատում եմ, որ նման ժամանակներում իմաստուն է նայել Դավիթ թագավորին:
Սաղմոս 42.5-ում մենք տեսնում ենք, որ երբ Դավիթն ընկճված էր զգում, նա հակառակվում էր դրան: Նա չէր խորասուզվում դրա մեջ կամ ընկնում հուսահատության գիրկը: Նա նկարագրում էր, թե ինչպես էր զգում, սակայն որոշում էր կայացնում չապրել զգացմունքներով: Նա փառաբանում և վստահում էր Աստծուն:
Մեզանից շատերն անցնում են հուզականորեն դժվար ժամանակների միջով, երբ ողբերգական կորուստ են ունենում ու տրտմելու կարիք զգում: Մինչ մենք անցնում ենք դրա միջով, Աստված ցանկանում է մխիթարել մեզ ու տալ շնորհք, որն անհրաժեշտ է այդ իրավիճակը հաղթահարելու համար: Նրանք, ովքեր քայլում են առ Աստված հավատքով, այդ ամենի միջից դուրս են գալիս նույնիսկ ավելի լավ վիճակում, քան կային:
Եթե դու հենց հիմա ցավ ես վերապրում քո կյանքում եղած կորուստի համար, ես ուզում եմ քեզ ասել, որ քո առջև նոր սկիզբ կա: Վստահի՛ր և փառաբանի՛ր Աստծուն, ինչպես Դավիթն արեց: Այն, ինչ սատանան խորհեց՝ ի վնաս քեզ, Աստված կարող է պտտել հօգուտ քեզ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, երբ ես տրտմած և ընկճված լինեմ, կընտրեմ փառաբանել ու վստահել Քեզ: Ինչպես Հռոմեացիների 8.28-ն է ասում, ես հավատում եմ, որ Դու կարող ես ամեն բան պտտել դեպի բարին: