Ընդունե՛ք Աստծո սերը

Ընդունե՛ք Աստծո սերը

«…Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով, որ տրվեց մեզ»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 5.5

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ: Դա պարզապես նշանակում է, որ երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի շնորհիվ Տերը Սուրբ Հոգով գալիս է բնակվելու մեր սրտի մեջ, Նա Իր հետ բերում է սեր, որովհետև Աստված սեր է (տե՛ս Ա Հովհ. 4.8):

Կարևոր է հարցնել, թե ինչ ենք մենք անում Աստծո սիրո հետ, որը շռայլորեն տրվել է մեզ: Արդյո՞ք մերժում ենք այն, քանի որ չենք կարծում, որ բավականաչափ արժեքավոր ենք՝ սիրված լինելու համար: Արդյո՞ք հավատում ենք, որ Աստված նման է այն մարդկանց, որոնք մերժել և վիրավորել են մեզ: Թե՞ հավատքով ընդունում ենք Նրա սերը՝ վստահ լինելով, որ Նա ավելի մեծ է, քան մեր անհաջողություններն ու տկարությունները:

Աստծո օգնությամբ մենք կարող ենք սիրել ինքներս մեզ ոչ թե եսասիրական, եսակենտրոն սիրով, որը հանգեցնում է ինքնահաճ ապրելակերպի, այլ հավասարակշռված, աստվածային սիրով, որը հաստատում է Աստծո արարչության էականորեն բարի և արդար լինելը:

Աստծո ծրագիրը սա է. ընդունել Նրա սերը, սիրել ինքներս մեզ աստվածային սիրով, ի պատասխան՝ շռայլորեն սիրել Նրան, այնուհետև սիրել մարդկանց, որ հանդիպում ենք մեր կյանքում:


Երբ Աստված Իր սերն է ցուցաբերում մեր հանդեպ, Նա փորձում է սկսել մի պտույտ, որը կօրհնի ոչ միայն մեզ, այլև շատերին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon