
«Որովհետև Տերը, որին որ սիրում է, հանդիմանում է, և ինչպես մեկ հայր, որ իր որդուն սիրում է»:vԱՌԱԿԱՑ 3.12
Հավանաբար դուք պայքարում եք, որ ընդունեք ինքներդ ձեզ: Ձեր մեջ տեսնում եք ոլորտներ, որտեղ փոփոխություն է անհրաժեշտ: Դուք փափագում եք լինել Հիսուսի նման: Մինչդեռ ձեզ համար շատ դժվար է մտածել կամ ասել. «Ես ընդունում եմ ինքս ինձ»: Դուք զգում եք, որ դա անելու համար պետք է ընդունեք այն ամենը, ինչը սխալ է ձեր մեջ, սակայն դա այլ հարց է: Մենք կարող ենք ընդունել ինքներս մեզ՝ որպես Աստծո յուրահատուկ արարչության՝ միաժամանակ չհավանելով այն, ինչ անում ենք:
Աստված կփոխի մեզ, բայց մենք չենք կարող նույնիսկ սկսել փոփոխության գործընթացը, մինչև չլուծվի ինքներս մեզ ընդունելու հարցը: Երբ իսկապես հավատանք, որ Աստված անվերապահորեն սիրում է մեզ հենց այնպիսին, ինչպիսին կանք, այն ժամանակ կունենանք մտերմություն Նրա հետ և պատրաստ կլինենք ընդունելու Նրա ուղղումը, շտկումը, որն անհրաժեշտ է ճշմարիտ փոփոխության համար:
Փոփոխությունը շտկումներ է պահանջում. մարդիկ, որոնք չգիտեն, որ սիրված են, շատ դժվարությամբ են ընդունում որևէ ուղղում: Աստված ուղղում է մեզ՝ տալով աստվածային ուղղություն մեր կյանքի համար: Նա առաջնորդում է մեզ ավելի լավ բաների մեջ, բայց եթե մենք անվստահ ենք, մշտապես դատապարտություն կզգանք մեզ ուղղելուց և շտկելուց՝ փոխանակ ուրախությամբ ընդունելու այն:
Աստված հավանություն չի տալիս մեր բոլոր արարքներին, բայց Նա սիրում և հավանում է մեզ՝ որպես Իր սիրելի զավակների: