«Ես՝ Ես եմ, որ ջնջում եմ քո hանցանքները Իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում»: ԵՍԱՅԻ 43.25
Կարևոր չէ, թե ինչ խնդիր ունեք, կամ որքան վատ եք ձեզ զգում դրա հետևանքով, ընդունե՛ք այս ճշմարտությունը ձեր սրտում. Աստված սիրո՛ւմ է ձեզ: Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը, որպեսզի դուք ներում ստանաք, և Նա ձեզ նոր կյանք է պարգևել: Աստված ձեզ նոր ընտանիք և նոր ընկերներ է տվել, որպեսզի նրանք սիրեն, ընդունեն, գնահատեն և աջակցեն ձեզ: Դուք հաջողություն կունենաք Նրա շնորհիվ, Ով ապրում է ձեր ներսում և հոգ է տանում ձեզ համար:
Ապաշխարե՛ք ցանկացած մեղքից, որ կանգնած է ձեր և Նրա միջև, և ստացե՛ք ներում: Ինչ էլ արած լինեք, ասե՛ք. «Տե՛ր, ես արել եմ սա, ու հրաշալիորեն գիտակցում եմ, որ Դու սիրում ես ինձ անվերապահորեն և ներում ես ինձ: Դու իմ մեղքերն այնքան ես հեռացրել, որքան հեռու է արևելքը արևմուտքից, և Դու այլևս չես հիշում դրանք (տե՛ս Սաղմ. 103.12)»:
Եթե ձեր մեղքերի համար ապաշխարելուց և Աստծո ներումը ստանալուց հետո շարունակում եք բերել այդ մեղքերը Նրա առջև ամեն անգամ, երբ կանգնում եք աղոթքի, դուք Նրան հիշեցնում եք այն, ինչ Նա ոչ միայն ներել է, այլև, ըստ էության, մոռացել է: