Ընդունե՛ք ներում և մոռացե՛ք ձեր մեղքը

Ընդունե՛ք ներում և մոռացե՛ք ձեր մեղքը

«… որովհետև Ես պիտի ներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքերը այլևս չպիտի հիշեմ»: ԵՐԵՄԻԱ 31.34

Նշանակություն չունի, թե ինչ խնդիր ունեք, կամ որքան վատ եք զգում ձեզ դրա պատճառով, Աստված սիրում է ձեզ ու ցանկանում է սերտ փոխհարաբերության մեջ լինել ձեզ հետ: Հիսուս Քրիստոսում Նա տվել է ձեզ նոր կյանք: Նա կտա ձեզ քրիստոնյա ընկերների նոր ընտանիք, որոնք կսիրեն, կընդունեն, կգնահատեն ու կաջակցեն ձեզ: Դուք վայելելու եք հաղթական կյանք Հիսուսի շնորհիվ, Նրա, Ով ապրում է ձեր մեջ և հոգ է տանում ձեզ համար:

Երբ մեղք եք գործում, կարող եք ապաշխարել և ներում ստանալ: Երբ Աստված ձեր կյանքում որևէ մեղք է ցույց տալիս, պարզապես համաձայնեք Նրա հետ և հիացեք Նրա բարությամբ: Աստված ոչ միայն ներում է, այլև խոստանում է մոռանալ մեր մեղքը:

Աստծո ողորմությունը հրաշալի է, և ստանալով Նրա սերը, ներումն ու ողորմությունը՝ մենք կարող ենք սովորել տալ այդ ամենը նրանց, ովքեր ցավեցնում և հիասթափեցնում են մեզ: Եթե բարկացած եք որևէ մեկի վրա, խորհուրդ եմ տալիս ցուցաբերել նրան նույն ողորմությունը, որն Աստված ցուցաբերեց ձեզ: Որքան թույլ տաք, որ Աստծո սերը հոսի դեպի ձեզ և ձեր միջոցով դեպի ուրիշները, այնքան երջանիկ կլինեք:


Աստծո ողորմությունը նոր է ամեն առավոտ: Յուրաքանչյուր օր մենք կարող ենք սկսել նոր տեղից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon