Ընդունի՛ր Աստծո ժամանակը

«…այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև նա մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջա և ետ դառնա Եգիպտոս: Այլ Աստված ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհով պտույտ անել տվավ… » »: —Ելից 13.17-18

Աստված մեզ տալիս է հույսեր ու երազանքներ որոշակի բաների համար, որոնք պետք է կատարվեն մեր կյանքում, սակայն միշտ չէ, որ Նա թույլ է տալիս մեզ տեսնելու Իր ծրագրերի ճշգրիտ ժամանակը: Թեև վհատեցնող է, սակայն ճշգրիտ ժամանակը չիմանալը հաճախ հենց այն է, ինչ մեզ պահում է Նրա ծրագրի մեջ: Երբ մենք ընդունում ենք Աստծո ժամանակը, կարող ենք սովորել ապրել հույսով և վայելել մեր կյանքը, մինչ Աստված աշխատում է մեր խնդիրների ուղղությամբ:

Ելից 13.17-18-ն ասում է, որ Աստված իսրայելցիներին ավելի երկար, ավելի դժվար ճանապարհով առաջնորդեց դեպի Խոստմունքի երկիր, որովհետև Նա գիտեր, որ նրանք դեռ պատրաստ չէին մտնելու այնտեղ: Նրանց մարզվելու ժամանակ էր  հարկավոր, ու նրանք ստիպված էին անցնել որոշ փորձություններով: Այդ ամբողջ ընթացքում Աստված հոգ տարավ նրանց մասին և ցույց տվեց, թե ինչ էր ցանկանում, որ նրանք անեին:

Նույնը վերաբերում է մեր կյանքին…Աստծո մարզման ժամանակահատվածը պարզապես պահանջում է մեզանից անել այն, ինչ Նա ասում է, որ անենք և այն ժամանակ, երբ Նա ասում է, որ անենք՝ առանց հարցեր տալու կամ փորձելու հասկանալ ամեն բան: Անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի, մենք կարող ենք միշտ վստահաբար իմանալ, որ ավելի լավ է` ընդունենք Աստծո ժամանակը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ընդունում եմ Քո ժամանակը: Միգուցե միշտ չէ, որ ես հասկանում եմ, սակայն գիտեմ, որ Քո ճանապարհները կատարյալ են, ու ես լիովին վստահում եմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon