«Սիրելի՛, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է»: —3 Հովհաննես 1.2
Քո ամբողջ էությունը՝ հոգիդ, շունչդ, մարմինդ, շատ արժեքավոր է Աստծո համար և կարևոր դեր է խաղում Նրա ծրագրում: Նա քեզ է վստահել յուրաքանչյուր մասի պահպանման պատասխանատվությունը: Բայց մեր կյանքում կան ժամանակներ, երբ այն, ինչ կարող ենք անել, բավարար չէ, ու մենք պետք է վստահենք Աստծուն, որպեսզի Նա անի այն, ինչ միայն Նա կարող է անել:
Միգուցե դու ֆիզիկական բժշկության կարիք ունես, ինչպես ես ունեի 1980-ական թվականների վերջում, երբ պայքարում էի կրծքի քաղցկեղի դեմ: Կամ միգուցե մտավոր կամ հուզական բժշկության կարիք ունես, ինչպես ես՝ երեխա ժամանակ բռնության ենթարկվելուց հետո: Ինչ էլ լինի, Աստծո Խոսքը վստահեցնում է, որ Նա ցանկանում է, որ ես ու դու վերապրենք բժշկություն՝ մեր ամբողջ էությամբ:
Երբ ես ու դու հիվանդ կամ որևէ կերպ անառողջ ենք, դա մեզ ետ է պահում, որ չանենք այն բաները, որ Աստված կանչել է մեզ անելու, և չվայելենք այն կյանքը, որ Նա տվել է մեզ: Աստված քեզ համար մեծ ապագա է ծրագրել, և առողջ լինելը՝ թե՛ մարմնով, թե՛ շնչով և թե՛ հոգով, կարևոր դեր է խաղում այն բանում, որ պատրաստ լինես անելու այն, ինչ Նա կանչել է քեզ անելու: Աղոթի՛ր այսօր Նրա բժշկարար զորության համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ, որ Դու հոգ ես տանում իմ հոգու, շնչի և մարմնի համար: Ես ընդունում եմ Քո հրաշալի բժշկարար զորությունը իմ կյանքի ցանկացած վնասված բնագավառի համար: