Թոթափե՛ք մերժվածությունը

Թոթափե՛ք մերժվածությունը

«Ձեզ լսողը, Ինձ է լսում, և ձեզ անարգողն ու մերժողը, Ինձ է անարգում և մերժում, և Ինձ անարգողն ու մերժողը, Ինձ ուղարկողին է անարգում և մերժում»: ՂՈՒԿԱՍ 10.16, AMP

Փաստ է, որ մենք ժամանակ առ ժամանակ գործ ենք ունենում մերժվածության հետ: Դավիթն առնչվեց մերժվածության հետ: Պողոսն առնչվեց մերժվածության հետ: Նույնիսկ Հիսուսը մերժվեց: Այնպես որ՝ երբ մերժվածություն եք զգում, քանի որ այն, ինչ Աստված առաջնորդում է ձեզ անելու, տարբերվում է ուրիշների արածից, մի՛ հուսահատվեք. դուք ճիշտ տեղում եք:
Երբ սկսեցի քարոզել, ես անվստահ էի և ընդունում էի իմ բաժին քննադատությունն ու մերժումը: Լինում էին ժամանակներ, երբ խորը հիասթափություն էի վերապրում: Ի վերջո, Տերը հոգումս խոսեց ինձ հետ և ասաց. «Ես եմ կանչել քեզ: Մի՛ անհանգստացիր, թե ինչ են մարդիկ մտածում: Եթե անհանգստանաս, ամբողջ կյանքդ կապրես այդպես, որովհետև սատանան երբեք չի դադարի գտնել այնպիսի մարդկանց, որոնք անբարեհաճ մտքեր կունենան քո մասին»:

Գործք առաքելոց 28.1-5-ում, երբ օձը խայթում է Պողոս առաքյալին, նա պարզապես թափ է տալիս օձին և ոչ մի վնաս չի կրում: Դա այն է, ինչ կարող ենք անել մերժվածության հետ: Երբ մոտ ենք Աստծուն և գտնում ենք մեր ինքնությունը Նրանում, այլ ոչ թե ուրիշների կարծիքի մեջ, մենք կարող ենք թոթափել այն, ինչը փորձում է հիասթափեցնել մեզ: Ինչի հետ էլ այսօր առերեսվեք, լինի վախ, հիասթափություն, հուսահատություն, թե միայնակություն, թոթափե՛ք այն և առա՛ջ գնացեք:


Նույնիսկ երբ մեզ մերժում են մեր մտերիմները, մենք կարող ենք վճռական լինել առաջ ընթանալու և իրականացնելու այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon