Թողնել, որ սերը հաղթի պատերազմը

Թողնել, որ սերը հաղթի պատերազմը

«Որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում։ Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ՝ Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 10.3,4

Մենք ակնհայտորեն պատերազմի մեջ ենք: Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր պատերազմի զենքերը մարմնավոր, բնական չեն, այլ՝ Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու համար:

Աստծո հետ մտերմանալու միջոցներից է Սուրբ Հոգու հետ աշխատանքը՝ ուղղված եսասիրության, հպարտության և եսակենտրոնության բերդերը քանդելուն: Չարին հաղթելու կարևոր քայլերից մեկն այն է, երբ, անտեսելով մեր ցավը, մեր ուշադրությունը նպատակաուղղված կերպով հեռացնում ենք մեզնից և ինչ-որ բան անում մեկ ուրիշի համար:

Երբ Հիսուսը խաչի վրա էր՝ սաստիկ տանջանքների մեջ, Նա ժամանակ գտավ մխիթարելու Իր կողքին խաչված ավազակին (տե՛ս Ղուկ. 23.39-43): Երբ Ստեփանոսին քարկոծում էին, նա աղոթեց իրեն քարկոծողների համար՝ խնդրելով, որ Աստված այդ մեղքը չհամարեր նրանց (տե՛ս Գործք 7.59,60):

Եթե Հիսուս Քրիստոսի եկեղեցին՝ Նրա մարմինն այս երկրի վրա, պատերազմի եսասիրության դեմ և քայլի սիրո մեջ, դա կգրավի աշխարհի ուշադրությունը:


Սիրո մեջ քայլելը հոգևոր պատերազմի կարևոր մասն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon