«Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը. նա, որ Ինձանում մնում է, և ես Նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»: —Հովհաննես 15.5
Ամենակարևոր բաներից մեկը, որ ես սովորել եմ, հետևյալն է. թողնել, որ Աստված անի ծանր գործը: Շատ անգամ մենք տեսնում ենք, որ ինչ-որ բան այն չէ մեզ հետ ու փորձում ենք շտկել դա մեր սեփական ուժերով, սակայն դա երբեք բավականաչափ լավ արդյունք չի ունենում: Հիսուսը Հովհաննեսի 15.5-ում ասաց. «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»:
Մենք կարող ենք փորձել ինքներս մեզ բավարարել, սակայն մենք կարիք ունենք թույլ տալու Աստծուն մատակարարել մեզ շնորհք և կարողություն, որպեսզի անենք այն, ինչ անհրաժեշտ է: Կամքի ուժը և վճռականությունը կարող են մեկնարկի կետ լինել, սակայն դրանք սովորաբար երկար չեն տևում և վերջում մեզ թողնում են խառնաշփոթության մեջ:
Մենք կարող ենք սովորել վայելել այն կյանքը, որի համար Հիսուսը մահացավ՝ հրավիրելով Աստծուն այդ կյանքի յուրաքանչյուր բնագավառի մեջ: Հիսուսն ասաց. «Ինձ մոտ եկե՛ք, ամե՛ն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28):
Մենք ստեղծված չենք առանց Աստծո գործելու համար: Եվ Նրա հետ մենք կարող ենք կոտրել ցանկացած վատ սովորություն կամ կախվածություն, ինչպիսիք են՝ շատակերությունը, ինչ-որ բաների չարաշահումը, ժամանակի վատ կառավարումը, բարկության խնդիրները և այլն: Հիսուսն ավելի մեծ է, քան այն խնդիրը, որ դու ունես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես գիտեմ, որ ոչինչ եմ առանց Քեզ, ուստի ես հրավիրում եմ Քեզ իմ կյանքի յուրաքանչյուր բնագավառի մեջ: Ես կթողնեմ, որ Դու անես ծանր գործը՝ հետևելով և վստահելով Քեզ ամեն օր: