
«Աստված մեզ համար ապավեն է և զորություն՝ նեղությունների մեջ Նա շատ օգնական գտնվեց: Սրա համար չենք վախենա, թեև երկիրն անցնի, և սարերը ծովի մեջտեղը գցվեն»: — Սաղմոս 46.1-2
Իմ կյանքում ես շատ փոթորիկների եմ հանդիպել. որոշները նման են եղել արագ ցերեկային փոթորիկների, որոնք սովորաբար ամռանն են տեղի ունենում, իսկ ուրիշներն էլ՝ չորրորդ կարգի քամիների:
Այդ փոթորիկներին դիմակայելով՝ ես սովորել եմ, որ դրանք հավերժ չեն, ու այդ փոթորիկների մեջ պետք չէ լուրջ որոշումներ կայացնել:
Մտքերն ու զգացմունքները մոլեգնում են ճգնաժամի ժամանակ, սակայն հենց այս ժամանակ է, որ պետք է զգույշ լինենք որոշումներ կայացնելու հարցում: Ես հաճախ ինքս ինձ ասում եմ. «Թող զգացմունքները հանդարտվեն, նոր որոշում կայացրո՛ւ»:
Մենք պետք է խաղաղ մնանք ու ինքներս մեզ վարժեցնենք կենտրոնանալու այն բաների վրա, որոնք կարող ենք անել ու վստահել Աստծուն այն բաների համար, որոնք չենք կարող անել:
Անհանգստության ու վախի մեջ սուզվելու փոխարեն միացի՛ր Աստծուն, Ով տեսնում է փոթորկից այն կողմ և գիտի ամբողջական պատկերը:
Նա այնպես է անում, որ այն ամենը, ինչ մեր կյանքում պիտի տեղի ունենա, կատարվի ճիշտ ժամանակին, շարժվի համապատասխան արագությամբ ու մեզ ապահով հասցնի այն նպատակակետին, որը Նա ծրագրել է մեզ համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես գիտեմ, որ չեմ կարող վերահսկել ամեն բան, ուստի ես կանեմ այն, ինչ կարող եմ ու կվստահեմ Քեզ՝ անելու այն, ինչ չեմ կարող: Կյանքի փոթորիկներն ինձ չեն վերահսկում: Ես վստահում եմ այն ծրագրերին, որ Դու ունես ինձ համար: