«Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»: —Հովհաննես 7.38
Որպես Քրիստոսի հավատացյալներ՝ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ՝ բնակվելով մեր հոգում: Նա է կյանքի գետը, որ հոսում է մեր միջով: Այս գետը Աստծո կողմից հրաշալի նվեր է մեզանից յուրաքանչյուրին: Այն հոսում է՝ իր հետ բերելով առողջություն, կյանքի հանդեպ դրական տեսանկյուն և մեծահոգի ու ներող վերաբերմունք:
Բայցևայնպես, շատ մարդիկ թույլ են տվել, որ իրենց գետի հոսքը կանգ առնի: Նրանք միշտ հիասթափված են, ու, ինչ էլ անեն, կարծես չեն կարողանում դուրս գալ այդ վիճակից: Երբեմնի հորդահոս գետը տարիների ընթացքում վերածվել է փոքր առվակի: Ճանաչո՞ւմ ես այդպիսի մարդկանց: Սա նմա՞ն է քո կյանքին:
Մինչև չմաքրես ու չբացես քո գետը, ամեն բան դժվար, հիասթափեցնող և անբավարար կլինի: Դու անկարող կլինես ճաշակելու այն ջուրը, որը հագեցնում է քեզ այնպես, ինչպես ուրիշ ոչինչ չի կարող հագեցնել:
Այսօր ընտրություն կատարի՛ր ու դադարի՛ր կյանքդ անցկացնել պայքարելով, կռվելով և ամեն քայլափոխի ցեխի մեջ թավալվելով: Խնդրի՛ր Աստծուն, որ օգնի քեզ մաքրելու աղբը: Նա քեզ ցույց կտա, թե ինչն է խոչընդոտում գետի հոսքին և ինչպես ազատվես դրանից: Այնուհետև վայելի՛ր կյանքի գետի հագեցնող հոսքը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ թույլ տալ, որ Քո կենդանի ջրի գետը հոսի իմ մեջ: Ցո՛ւյց տուր այն աղբը, որ խոչընդոտում է նրա ճանապարհը, ապա օգնի՛ր ինձ հեռացնելու այն: