Ժամանա՛կ հատկացրեք լսելու

Ժամանա՛կ հատկացրեք լսելու

«Տե՛ր, առավոտյան լսի՛ր իմ ձայնը, առավոտյան պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ»: ՍԱՂՄՈՍ 5.3

Որպեսզի լսենք Աստծո ձայնը, անհրաժեշտ է, որ ժամանակ գտնենք պարզապես լուռ լինելու համար: Սա կարևոր է Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու համար: Այսպես ենք ճանաչում Աստծո առաջնորդությունը մեր կյանքում: Զբաղված, հապշտապ, հախուռն, լարված ապրելակերպը դժվարացնում է Տիրոջ ձայնը լսելը:

Եթե դուք փափագում եք լսել Աստծո ձայնը, գտե՛ք մի տեղ, որտեղ կարող եք լուռ լինել Նրա առջև: Առանձնացե՛ք Նրա հետ և ասե՛ք, որ Նրա կարիքն ունեք և ցանկանում եք, որ Նա սովորեցնի ձեզ, թե ինչպես ընդունեք Նրա առաջնորդությունն ու ուղղորդումը: Խնդրե՛ք Նրան ցույց տալ, թե ինչ Նա ունի ձեր կյանքի համար և ինչ է ցանկանում, որ անեք այդ օրը:

Այնուհետև քաջալերում եմ, որ անեք հետևյալը. ժամանա՛կ հատկացրեք լսելու:

Նույնիսկ եթե անմիջական մղում չեք զգում ձեր հոգում, Աստված խոստանում է, որ եթե փնտրեք Իրեն, կգտնեք (տե՛ս Երեմիա 29.13): Դուք կստանաք խոսք Աստծուց: Նա կառաջնորդի ձեզ ներքին իմացությամբ, ողջախոհությամբ, իմաստությամբ կամ խաղաղությամբ: Ամեն անգամ, երբ Նա առաջնորդի ձեզ, Նրա առաջնորդությունը մշտապես համահունչ կլինի Նրա Խոսքին:

Ես հայտնաբերել եմ, որ միշտ չէ, որ Աստված խոսում է մեզ հետ անմիջապես կամ հենց աղոթքի ժամանակ: Հնարավոր է, որ Նա խոսի ձեզ հետ երկու օր հետո, երբ բոլորովին այլ գործով զբաղված լինեք: Գուցե չլինի մեր ուզած ժամանակին, բայց Աստված անպայման կխոսի մեզ հետ և կհայտնի այն ճանապարհը, որով պիտի գնանք:


Լսելը՝ Աստծո հետ ձեր ամենօրյա ժամանակի կենսականորեն անհրաժեշտ մասն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon