Ժամանա՛կ հատկացրու, ժամանա՛կ գտիր

Ժամանա՛կ հատկացրու, ժամանա՛կ գտիր

«…կանգնի՛ր և հասկացի՛ր Աստծո սքանչելիքը» (ՀՈԲ 37.14):

Ես լսել եմ, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ ասում. «Աստված երբեք չի խոսում ինձ հետ»: Բայց համոզված եմ, որ ավելի հավանական է՝ նրանք երբեք չեն լսում Աստծուն, չգիտեն ինչպես լսել Նրանից կամ կորցրել են զգայունակությունը Նրա ձայնի հանդեպ: Աստված բազում փորձեր է անում՝ խոսելու մեզ հետ Իր Խոսքի, բնական նշանների, գերբնական հայտնության և ներքին վկայության միջոցով: Այս ամենին արդեն անդրադարձել եմ:

Երբեմն մենք կարծում ենք, որ չենք կարող լսել Աստծո ձայնը, որովհետև մեր սրտում կամ կյանքում կան որոշակի արգելքներ, որոնք խանգարում են Նրա ձայնը հստակ լսելուն: Դրանցից մեկը չափազանց զբաղված լինելն է: Մենք այնքան զբաղված ենք, որ ժամանակ չունենք սպասելու Աստծուն կամ լսելու Նրա ձայնը: Մենք նույնիսկ կարող ենք այնքան զբաղված լինել հոգևոր գործունեությամբ, օրինակ՝ եկեղեցական գործերով կամ ուրիշներին ծառայելով, որ մեր ժամանակացույցում տեղ չունենանք Աստծո համար: Հիշում եմ, մի շրջան այնքան քրտնաջան էի աշխատում Աստծո համար, որ Նրա հետ հաղորդակցվելու ժամանակ չունեի. սա պատահում է շատերի հետ:

Այն, ինչ անում ենք Աստծո համար, պիտի մշտապես ավելի պակաս նշանակություն ունենա, քան Նրա հետ մեր փոխհարաբերությունը: Ժամանակը մեր ձեռքում է, և մենք կարող ենք դրա հետ վարվել այնպես, ինչպես ուզում ենք, ուստի եկե՛ք իմաստուն կերպով օգտագործենք մեր ժամանակը: Յուրաքանչյուրին օրական տրված է ժամանակի նույն չափը, և երբ այդ ժամանակն օգտագործվեց, այլևս չենք կարող ետ բերել: Քո ժամանակացույցը կազմի՛ր այն ժամանակի շուրջ, որ պետք է անցկացնես Աստծո հետ, այլ ոչ թե փորձիր Նրան խցկել այդ ժամանակացույցի մեջ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. իմաստուն կերպո՛վ օգտագործիր ժամանակդ, որովհետև այն հնարավոր չէ ետ բերել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon