Ժայռի պես ամուր հիմք

Ժայռի պես ամուր հիմք

«Նրանց ասաց. «Իսկ դուք ո՞վ եք ասում Ինձ համար, թե լինեմ»։ Սիմոն Պետրոսը պատասխան տվեց և ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»»: ՄԱՏԹԵՈՍ 16.15,16

Երբ Պետրոսն ասաց, որ Հիսուսն է Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, դա հավատքի պնդում էր: Այս պնդումն անելով՝ Պետրոսը հավատք էր ցուցաբերում:

Ես չեմ կարծում, որ Պետրոսը պատահաբար կամ չմտածված արեց այս արտահայտությունը: Նա արեց դա համոզվածությամբ և վստահությամբ, ինչը տպավորություն թողեց Հիսուսի վրա, որովհետև Նա անմիջապես շրջվեց դեպի Պետրոսը և ասաց, որ նա երանելի է: Այնուհետև շարունակեց՝ ասելով, որ հավատքի այդ ամուր հիմքի վրա կկառուցի Իր եկեղեցին:

Հիսուսը Պետրոսին ասում էր. «Եթե պահպանես այս հավատքը, այն ժայռի նման հիմք կլինի քո կյանքում, որի վրա Ես կկարողանամ կառուցել Իմ արքայությունը քո մեջ և քո միջոցով: Քո հավատքը կզարգանա այնքան, որ նույնիսկ դժոխքի դարպասները չեն կարողանա հաղթել քեզ»:

Կյանքում բազմիցս վհատվել եմ և չեմ իմացել, թե ինչ անեմ, կամ զգացել եմ, որ ոչինչ չի օգնում, և բոլորն ինձ դեմ են: Ահա այն խոսքերը, որ կրկին ու կրկին լսել եմ. «Միայն հավատա՛»:


Այս խոստումը միայն Պետրոսի համար չէր: Հիսուսը նույնն ասում է ձեզ և ինձ. միայն հավատա՛:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon