Ի՞նչ, եթե…

Ի՞նչ, եթե…

«Եղբայրնե՛ր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա. ետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում»: —Փիլիպեցիների 3.13

Ի՞նչ, եթե…:

Որքան երկար է մարդ ապրում, այնքան ավելի հավանական է, որ նրա մեջ առաջանում է այս հարցը. «Ի՞նչ, եթե…», և այն հաճախ տխրության կամ ափսոսանքի զգացում է բերում: Հիսուսի հետևորդի համար բարի լուրն այն է, որ «ի՞նչ, եթե…»-ն չպիտի լինի ափսոսանք անցյալի համար, այլ հուզիչ մարտահրավեր տեսնելու այն ապագան, որ Աստված ունի իր համար:

Ես գիտեմ մի եկեղեցու մասին, որը մարտարհրավեր էր ստացել իր հովվից՝ (ընդամենը մեկ ամսով) անելու չորս հասարակ բան: Դրանով նրանք սրբելու և ընծայելու էին իրենց հաջորդ տարվա համար: Ահա, թե ինչ էր նա խնդրել եկեղեցու անդամներից. ամեն օր աղոթել, շաբաթը մեկ անգամ ծոմ պահել, տասանորդ տալ և ամեն շաբաթ եկեղեցի բերել մեկ չփրկված մարդու:

Արդյունքն աննախադեպ ճեղքումն էր այս եկեղեցու կյանքում: Աստծո ներկայությունն ավելի ուժեղացավ ծառայությունների ժամանակ: Ֆինանսական ճեղքումներ եկան ծառայության ծրագրերի և առաջարկվող շենքերի համար: Եվ ամենացնցողն այն էր, որ եկեղեցու անդամները մտան կորսված հոգիները Աստծո արքայության մեջ բերելու բացառիկ ժամանակաշրջանի մեջ:

Ես ուզում եմ մարտահրավեր նետել քեզ. ի՞նչ, եթե այսօր ձգտես Աստծուն այնպես, ինչպես այդ եկեղեցին արեց: Ի՞նչ, եթե կյանքդ ամբողջովին ընծայես Նրան: Ի՞նչ, եթե համառելով առաջ գնաս՝ պատրաստ տեսնելու, թե Աստված ինչ կանի: Ի՞նչ կպատահի:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում իմ կյանքն անցկացնել՝ հարցնելով «ի՞նչ, եթե» ու երբեք չտեսնելով որևէ ճեղքում իմ կյանքում: Ես նորովի նվիրվում եմ հետևելու Քեզ այսօր՝ ակնկալելով տեսնել այն զարմանահրաշ բաները, որ Դու կանես իմ կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon